Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով       Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին՝ որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար    

21 մար 2020 13:45

Շատերիդ պես, մեր ընտանիքի համար էլ է դժվար այս օրերին փակված մնալ տանը

Հանուն մեզ, հանուն մեր ընտանիքների, մեր երեխաների, մեր ծնողների, մեր ընկերների, մեր համաքաղաքացիների, մեր երկրի ու մեր ժողովրդի մնանք տանը, օգնենք բժիշկներին և պատկան մարմիններին ավելի արագ հաղթելու այս համաճարակին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ լուսանկար հրապարակել:
«Շատերիդ պես, մեր ընտանիքի համար էլ է դժվար այս օրերին փակված մնալ տանը։

Հասկանում ու գիտակցում ենք, որ շատերդ կարոտել եք դասերին, ընկերներին, աշխատանքին, գարնանային Երևանում զբոսնելուն։ Մենք էլ ենք կարոտել։
Սակայն այս պահին անչափ կարևոր է մեր բոլորի բարձր գիտակցությունը։
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակածների և մահերի ցուցանիշը սարսափելի է։ Բարեբախտաբար, մեր երկրում մահվան դեպք չի գրանցվել, սակայն վարակվածների թիվն էլ մտահոգիչ է։
Հետևաբար, հանուն մեզ, հանուն մեր ընտանիքների, մեր երեխաների, մեր ծնողների, մեր ընկերների, մեր համաքաղաքացիների, մեր երկրի ու մեր ժողովրդի մնանք տանը, օգնենք բժիշկներին և պատկան մարմիններին ավելի արագ հաղթելու այս համաճարակին։
Օգնենք նրանց ավելի շուտ բնականոն կյանքի վերադառնալու ցանկությամբ։
Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին։
Հ․Գ․ Լուսանկարը 2019 թվականի հունվարի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր