Մենք երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու          Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի       Սեպտեմբերի 18-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

23 մար 2020 16:55

«Գոլդեն Փելես»-ում հերթապահող բժիշկներն ասում են՝ կմնան այնքան, մինչև իրենց կարիքը չզգացվի

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Մեր բժիշկները»:

«Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքի բուժանձնակազմի մշտական խումբ է հերթապահում։
Կառավարության որոշմամբ մարտի 1-ից կորոնավիրուսի նոր տեսակի վարակի կասկածանքով Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում մեր 32, ապա նաև մեր մյուս քաղաքացիների մեկուսացման ընթացքում նրանց առողջության վերահսկողության գործը կամավորական սկզբունքով իրենց վրա վերցրեցին «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներ 23-ամյա Վաչե Ասատրյանն ու 30-ամյա Արգամ Հովհաննիսյանը:
Վաչեն մարտի 14-ից է «Գոլդեն Փելես» հյուրանոցում, Արգամը՝ մարտի 5-ից:
Բժիշկներն ամենայն պատասխանատվությամբ ու գիտակցումով են գնացել մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին օգնելու: Ի սկզբանե չեն ունեցել վախի և անհանգստության զգացում, մտածել են իրենց աշխատանքի՝ մարդկանց օգնելու մասին:
Մթնոլորտը շատ լավ է, կատակում են, մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին հոգեբանորեն հանգստացնում, ճնշող երևույթներից և խուճապային տրամադրություններից ետ պահում:



Տղաներն ասում են, որ ինչքան պետք լինի կմնան և կօգնեն, մինչև իրենց կարիքն այլևս չզգացվի:
Շնորհակալ եմ մեր բժիշկներին, շտապօգնության ծառայության աշխատակիցներին ու, առհասարակ, առողջապահության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ ծանրաբեռնված և սրտացավ աշխատանքի համար»,- գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր