ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

25 մար 2020 15:37

Վերջին 1 օրվա ընթացում Ռուսաստանի 20 շրջաններում կորոնավիրուսով վարակվածության 163 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի»

Վերջին 1 օրվա ընթացում Ռուսաստանի 20 շրջաններում կորոնավիրուսով վարակվածության 163 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային:


Դեպքերից 120-ը գրանցվել է Մոսկվայում, 6-ը՝ Մոսկվայի մարզում և Ղրիմում, 4-ական` Պսկովի մարզում և Կրասնոդարի երկրամասում, 3-ական` Յակուտիայում և Օրենբուրգի մարզում, 2-ական` Տուլայի մարզում, Կոմիում, Կաբարդինո-Բալկարիայում և Պերմի երկրամասում, 1-ական` Բրյանսկի, Արխանգելսկի, Կալինինգրադի, Ռոստովի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի, Չելյաբինսկի մարզերում, Բաշկիրիայում և Ստավրոպոլի երկրամասում:
Բոլոր վարակվածները վերջին երկու շաբաթվա ընթացքում գտնվել են համաճարակային վատ իրավիճակ ունեցող երկրներում: Բոլորը հոսպիտալացված են: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն էլ իր հերթին հայտարարել է, որ իրենք պատրաստում են սահմանափակումների ցուցակներ, որոնք կփոխանցվեն դաշնության սուբյեկտներին: Այդ սահմանափակումները վերաբերում են խանութների, մեծ առևտրի կենտրոնների աշխատանքներին և գոյացող հերթերին:

Ռուսաստանում, այսպիսով, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 658-ի, 29-ն առողջացել են, 122 000 մարդ մնում է հսկողության տակ: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 422 000-ը, ավելի քան 18900 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 109 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր