22:09 - ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի կոչը         17:32 - Կենտրոնական բանկում դոլարի և եվրոյի փոխարժեքները տատանվում են      16:55 - Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակմած դեպքի մասին    

25 մար 2020 16:45

80 տոկոսին արդեն գցել են սեւ ցուցակներ.Կառավարությունը պետք է արձագանքի,այլապես հնարավոր չի լինելու կանգնեցնել նրանց

Ամենակարեւորը մեր քաղաքացիների սոցիալական անվտանգությունն է, սոցիալական երշախիքը, բայց ես ուզում ես խոսել մարդու իրավունքների մասին: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԲՀԿ խմբակցության հատուկ նիստի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Այստեղ գալուց առաջ ինձ զանգահարեցին Խոր-Վիրապի հարակից գյուղերի բնակիչները, իմ հորդորով իրենք հիմա ճանապարհ չեն փակում: Այդ Varks.am-ի գործունեությունը պետք է հասկանանք, թե ինչքանով է տեղավորվում մեր օրենսդրության մեջ, որ քերթում են մարդկանց: 80 տոկոսին արդեն գցել են սեւ ցուցակները: Հորդորել եմ չփակել ճանապարհները, իմ հորդորով չեն փակել, այն հույսով, որ այս հարցերին, որոնց հիմա մենք անդրադառնում ենք կարձագանքի Կառավարությունը: Եթե ոչ, իմացեք որեւէ կերպ հնարավոր չի լինելու կանգնեցնել մարդկանց»,- ասաց Զոհրաբյանը:

Բացի այդ, նա նշեց, որ ունեն խնդիրներ այն մարդկանց հետ, որոնք եկել են արտերկրից: «Ինձ զանգահարել էին ու հեռախոսի մեջ հեկեկում էին: Իրանից եկել են, իրենց ասել են՝ գնացեք կարանտին, մարդիկ օրինապաշտ լինելով ինքնամեկուսացել են երկու շաբաթ, Իրանում նրանց ձեռքից վերցրել են իրենց թումանները, մտածելով, որ փողը կփոխանցի վարակ: Մարդկանց ջրերը, գազն անջատած է, զանգում են «Գազպրոմ Արմենիա», ասում են՝ գնացեք ձեր պետության հետ, ձեր հարաբերությունները կարգավորեք: Մարդիկ չեն կարողանում տանից դուրս գալ սնունդ գնելու, որովհետեւ կարանտինի մեջ են: Ինձ հարցնում են՝ ինչ անեն, ես չունեմ այդ հարցի պատասխանը: Պետությունը նրանց մասին պե՞տք է մտածի, թե՞ չէ»,- նշեց նա:
Զոհրաբյանը նշեց նաեւ, որ կան մեծ թվով հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք չեն կարող տնից դուրս գալ. «Պետք է լինի կոնկրետ փաթեթ, քայլերի հաջորդականություն, թե չէ ԲՏՌ-ները բերել լցնել փողոցները, ոստիկաններն էլ մեգաֆոններով լիկբեզ անեն, առանց կոնկրետ քայլերի, մենք դրանով ընդամենը ապահովելու ենք ֆիկցիա, ապահովելու ենք դեկլարացիայի մակարդակով, որ երկրում արտակարգ իրավիճակ է, բայց արտակարգ քայլեր արտակարգ իրավիճակում չեն արվում»,-ընդգծեց նա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր