Թե աշխարհը որքան մարդ կկորցնի՝ որոշվելու է այժմ կայացրած որոշումներով.ԱՀԿ

Զգուշացնելով, որ հետևելու է դեռևս շատ ավելին, Գեբրիեսուսը հավելել է, որ թե աշխարհը որքան մարդ կկորցնի՝ «որոշվելու է այժմ կայացրած որոշումներով»:
Նա կոչ է արել բոլոր երկրներին իրականացնել 6 «հիմնական գործողություններ» ՝ վիրուսի տարածումը վերահսկելու և ճնշելու համար։
Առաջին, ընդլայնել, վերապատրաստել ու տեղակայել առողջապահության և հանրային առողջապահության աշխատուժը։
Երկրորդ, ներդնել համակարգ՝ համայնքային մակարդակում յուրաքանչյուր կասկածելի դեպք գտնելու համար։
Երրորդ, մեծացնել թեստավորման արտադրությունը, կարողությունը և առկայությունը։
Չորրորդ, նույնականացնել, հարմարեցնել և վերազինել այն հարմարությունները, որոնք պետք է օգտագործվեն հիվանդներին բուժելու և մեկուսացնելու համար։
Հինգերորդ, մշակել հստակ պլան և գործընթաց՝ շփումները կարանտինացնելու համար;
Վեցերորդ, կենտրոնացնել ամբողջ կառավարությունը COVID-19-ը ճնշելու և վերահսկելու վրա:
«Սրանք լավագույն միջոցներն են COVID-19-ը ճնշելու և տարածումը կանխարգելելու համար։ Մենք նախկինում հաղթահարել ենք բազմաթիվ համաճարակներ ու ճգնաժամեր, այս մեկը նույնպես կհաղթահարենք: Հարցն այն է, թե ինչքան մեծ գին կվճարենք», - ասել է Գեբրիեսուսը:
Նա ավելացրել է, որ ԱՀԿ-ն «հատկապես անհանգստացած է խոցելի երկրներով», որտեղ վարակը լրացուցիչ «սուր հումանիտար ճգնաժամ» կլինի: ԱՀԿ-ն, ՄԱԿ-ի և Յունիսեֆի հետ միասին, կմեկնարկի «գլոբալ մարդասիրական արձագանքման ծրագիր»՝ այս երկրներին աջակցելու համար: