Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին          Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ       Տեսանյութ.Կանաչ կիրակի կամ Աշխարհամատրան, որն է այս կիրակիի խորհուրդը    

26 մար 2020 13:37

Հայաստանում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաներ կան

Հայաստանում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաներ կան: Այս մասին քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հերքելով տեղեկությունները, թե երկու ամսական երեխա կա, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Նախարարն ասաց, որ երեխաներն իրենց լավ են զգում, պրակտիկորեն սիմպտոմ չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նույնիսկ միջին ծանրության ընթացք չկա:
Թորոսյանի խոսքով՝ երեխաները կարող են դառնալ վիրուսի տարածման աղբյուր, սակայն նրանց մոտ ծանր ընթացքի մասին որևէ հրապարակում չկա, դա այդպես է նաև մեր երկրում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր