ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով          «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում       Նեթանյահուն հայտարարել է, որ զnրքերը Լիբանանից դուրս չի բերի    

26 մար 2020 16:08

Տեսանյութ.Եվս 1 բժիշկ եւ Շտապօգնության վարորդ է վարակվել. Արսեն Թորոսյան

ՀՀ-ում բժշկի եւ շտապօգնության վարորդի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել: Ավելի վաղ վիրուսը հայտնաբերվել էր նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ:
 
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով` բուժաշխատողների վարակումը երբեմն անխուսափելի է, քանի որ նրանք շատ են շփվում հիվանդների հետ, եւ, չնայած, որ նրանց տրամադրվում է պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչ, երբեմն նրանք, այնուամենայնիվ, վարակվում են:

Այս պահի դրությամբ, ըստ նախարարի, վարակված բոլոր երեք բուժաշխատողները մեկուսացված են, եւ նրանց առողջությանն ու կյանքին ոչինչ չի սպառնում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր