Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

26 մար 2020 16:29

Վրաստանում կորոնավիրուսի կասկածանքով 5 զինծառայող է հոսպիտալացվել. Aliq Media

Ըստ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանիի, գրիպի նման ախտանիշներով համալսարանական կլինիկա են բերվել 5 զինծառայող, որոնք կորոնավիրուսի թեստ կանցնեն: Այս մասին գրում է Aliq Media-ն։
«Ընդամենը մի քանի ժամ առաջ գրիպի նման ախտանիշներով մեր կլինիկա են բերել հինգ զինծառայող: Ներկայումս նրանք անցնում են բոլոր կլինիկական-լաբորատոր հետազոտությունները: Նմուշներ ենք ուղարկել նաև Լուգարի կենտրոն: Այս պահին նրանց վիճակը կայուն է»,-ասել է Ռատիանին։
Մարտի 26-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 77 հաստատված դեպք, 4055 մարդ կարանտինում է, իսկ 252-ը` հիվանդանոցում: Երկրում կա վերականգնման 10 դեպք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր