Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

27 մար 2020 12:36

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնյան կաշառք ստանալու պահին բռնվել է. նա ձեբակալված է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնյայի կողմից առերեւույթ կաշառք ստանալու հերթական դեպքը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից:
Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովներից մեկի նախագահը, փորձաքննություններ կատարելիս օժտված լինելով կազմակերպա-տնօրինչական լիազորություններով եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ, նույն օրենքի սահմանված արգելքների խախտմամբ,  հանձնաժողովի մյուս 2 անդամների հետ նախնական համաձայնությամբ, փորձաքննության դիմած քաղաքացիների օգտին նախընտրելի որոշում կայացնելու, այն է՝ հաշմանդամ ճանաչելու, տեւողության ժամկետը սահմանելու, հաշմանդամության խումբը փոխելու համար, տեւական ժամանակ մեկ միասնական դիտավորությամբ որպես կաշառք ստացել է 20.000-ից մինչեւ 100.000 ՀՀ դրամ, որից հանձնաժողովի անդամներին հատկացրել է մասնաբաժին։ Մասնավորապես, միայն 2020 թ. մարտ ամսվա ընթացքում իր աշխատասենյակում փորձաքննության դիմած 6 անձանցից որպես կաշառք մաս-մաս ստացել է խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 300.000 ՀՀ դրամ գումար։



Անհերքելի ապացույցների առկայության պարագայում հիշյալ հանձնաժողովի նախագահը 2020 թ. մարտի 23-ին ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո իր աշխատասենյակում հերթական անգամ կաշառք առձեռն ստանալիս բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից եւ բերման ենթարկվել։ Խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է կաշառքի առարկան, իսկ կաշառք տվող անձինք խոստովանել են հանցագործության կատարումը։ 
ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կաշառք ստացած պաշտոնյան ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ  անձանց բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր