Այսօր մեր զինվորները գերի են, նախագահները գերի են, ամբողջ սահմանի վրա Ադրբեջանի զորքերը նստած՝ մեզ թելադրում են          ՀՀ-ում Իրանի դեսպանատունն արձագանքել է իսրայելական հեռուստաալիքով Հայաստանի դրոշի հետ կապված միջադեպին       Առաջարկում ենք, ում վարորդական իրավունքից զրկվելու 1 տարին լրացել է, առանց քննության իրավունք շնորհենք    

28 մար 2020 11:36

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
«Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո:
Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում»,-ասված է գրառման մեջ:

Նշենք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Լոնդոն էր մեկնել՝  մասնակցելու օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր