Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

30 մար 2020 15:40

Որքա՞ն ժամանակ է վարակը մնում դիակի վրա․ Արման Բաբաջանյանը՝ փոխնախարարին

Իհարկե, բժիշկները անհրաժեշտ պաշտպանության կարիք ունեն եւ մենք ամեն ինչ պետք է անենք նրանց պաշտպանելու համար, բայց այստեղ հարցեր են կուտակվում կապված Առողջապահության միջազգային կազմակերպության ցուցումների հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին կառավարության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ նշեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Հիմա այս կարգավորումները, որ բերել եք, որքանով է հրահանգավորված ԱՀԿ-ի կողմից եւ ինչ փորձ ունենք մերնք տարածաշրջանի երկրներում այս կարգավորումների մասով: Առհասարակ, առաջադեմ երկրների փորձը որն է: Ես կարդացի, որ օրինակ ԱՀԿ-ն Հնդկաստանում հատուկ հրահանգավորել է, որ դիակին հարազատները չմոտենան, չհամբուրեն: Դա իրականացվում է իրավապահների հսկողությամբ ու ներգրավմամբ: Մենք այս առումով ինչ ցուցումներ ունենք, արդյոք դա մեզ էլ է վերաբերվում»,-հարց ուղղեց Բաբաջանյանը:



«Մենք առհասարակ ունե՞նք պատկերացում, թե այդ բացիլը դիակի վրա ինքան է շարունակում մնալ: Պարոն Զեյնալյանը շատ կարեւոր դիտարկում արեց, որ մարդը կարող է թոքաբորբից մահանալ, դիահերձվի եւ պարզվի, որ նա կորոնավիրուսի վարակակիր է եղել: Հիմա մենք մահացածին ուղարկում ենք տուն, եւ հարազատները հոգեհանգստի արարողությանն են մասնակցում, դիպչում են հանգուցյալին, վարակի նոր օջախ է առաջ գալիս»,-ընդգեց պատգամավորը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր