Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

31 մար 2020 11:35

Մեզ չի վախեցնում ամերիկյան որևէ ագրեսիա,որևէ մեկիս գլխից մազ պակասեց, ժողովուրդը ոտքի կկանգնի.ria.ru

Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի սպառնալիքները «Վայրի Արևմուտքի» ժամանակների գործողություններ են և եթե երկրի ղեկավարության ներկայացուցիչներից մեկի գլխից մազ պակասի, ժողովուրդն ու զինվորականները ոտքի կկանգնեն ու հանդես կգան նրանց օգտին: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, գրում է ria.ru-ն։

«Մեր գլուխների համար գին է առաջարկվել, կարծես մենք գտնվում ենք Վայրի Արևմուտքի ժամանակներում։ Բայց մեզ չի վախեցնում ամերիկյան որևէ ագրեսիա։ Եթե որևէ մեկիս գլխից մազ պակասեց, մեր ժողովուրդը ծրագիր ունի, այն է՝ ռազմաքաղաքացիական միավորում: Ոստիկանությունը ծրագրեր ունի, և դուք գիտեք, որ ժողովուրդն արդեն անուն է տվել այդ ծրագրին՝ «Բոլիվարյան կատաղություն»»,- ասել է Մադուրոն։

«Դա կլինի մեր ազգային պատասխանը ցանկացած ագրեսիայի, և նրանք այդ մասին գիտեն»,- հավելել է նա: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը գործ է հարուցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և երկրի ևս 14 ղեկավարի դեմ ՝ պնդելով, որ նրանք առնչություն ունեն թմրանյութերի ապօրինի վաճառքին:

ԱՄՆ պետքարտուղարությունը Մադուրոյին ձերբակալելու համար անհրաժեշտ տեղեկության համար 15 մլն դոլար պարգևավճար է խոստացել: Բացի այդ, գերատեսչությունը տասական միլիոն դոլար է խոստացել երկրում կարևոր պաշտոններ զբաղեցրած և զբաղեցնող պաշտոնյաների ձերբակալման հարցում պիտանի տեղեկության տրամադրման համար: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն 55 մլն դոլար պարգևավճար է սահմանել:

Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը Մադուրոյին Վենեսուելայի նախագահ չի համարում, և նրան համեմատել Է Պանամայի նախկին առաջնորդ Մանուել Նորյեգայի հետ, որին ամերիկացիները տապալել են 1989 թվականին՝ թմրավաճառության հետ կապված նմանատիպ մեղադրանքներից հետո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր