Իլհամ Ալիեւի մամուլի ծառայությունն աղավաղել է Ալեքսանդր Վուչիչի խոսքը          Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը «Զվարթնոցում»դրանք ախտահանվելու են       Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան. Ոստիկանության տեսանյութը    

03 ապր 2020 11:14

Ապացույցներ են ի հայտ եկել, որ ախտանիշներ չունեցող մարդիկ կարող են լինել կորոնավիրուսի վարակակիրներ

Լրացուցիչ ապացույցներ են ի հայտ եկել, որ կորոնավիրուսային վարակները տարածվում են այն մարդկանց կողմից, ովքեր չունեն հստակ ախտանիշներ: Այս հանգամանքը բարդացնում է համաճարակի վերահսկողության ջանքերը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Սինգապուրում հետազոտողների կողմից կատարված ուսումնասիրությունն ամենաարդիականն է, ըստ որի՝ վարակների մոտ 10%-ը առաջացնում են այն մարդիկ, ովքեր վարակվել են, բայց դեռ չունեն ախտանիշներ:

Այս տվյալները ստիպել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին փոխել վարակված լինելու սահմանումը ամերիկացիների համար, ըստ որի, յուրաքանչյուրն անկախ ախտանիշների առկայությունից կամ բացակայությունից կարող է վարակակիր լինել:

Այս հանգամանքը զգալիորեն դժվարեցնում է համաճարակի դեմ պայքարը: Շատ մարդկանց համար կորոնավիրուսը արտահայտվում է բարձր ջերմությամբ և հազով: Առողջ մարդիկ վերականգնվում են մոտ 2-3 շաբաթից: Բարդություններ են գրանցվում խրոնիկ հիվանդություններ ունեցողների ու տարեցների շրջանում, որոնց մոտ վարակը հանգեցնում է թոքերի բորբոքման և այլ հիվանդությունների զարգացմանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր