Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

03 ապր 2020 13:06

Սոթքում 12-ամյա երեխան գոմի երկաթյա ձողից կախաղան է եղել

Սոթք գյուղում 12-ամյա երեխան ինքանսպանություն է գործել: Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ ոստիկանության Վարդենիսի բաժին հաղորդում է ստացվել ապրիլի 2-ին՝ ժամը 11.15-ին, բժշկական կենտրոնից։ ԲԿ-ից հայտնել են, որ Սոթք գյուղում 12 տարեկան երեխա է կախվել:


«Մեկնած օպերատիվ-քննչական խմբին Սոթք գյուղի բնակիչներից մեկը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, 2007 թ.ծնված տղային տեսել է իրենց գոմի մուտքի դռան մոտ գտնվող երկաթյա ձողից հակի թելով կախված վիճակում: Հանգամանքները պարզվում են»,-ասաց Գաբրիելյանը՝ նշելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,   նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր