Սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին․ Նորատ Տեր-Գրիգորյանց          Հայոց բանակն այսօր հայտնվել է անպաշտպան վիճակում․լսում ենք այնպիսի հայտարարություններ, ինչ-որ հնչում է թուրքական պետության ղեկավարներից       Քրեակատարողական հիմնարկից՝ ռազմաճակատ. ռիսկեր և անվերահսկելիություն. Hetq.am    

04 ապր 2020 10:20

Տեսանյութ.Հայկ Մարությանը՝ Նաիրա Զոհրաբյանին. Առնվազն տականքություն է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ ֆեյսբուքյան եթերում էր՝ ասաց, տարօրինակ հայտարարություններ են եղել իր որտեղ լինելու մասին։ 


Հիշեցնենք, որ նրան փնտրում էին Երևանի ավագանու անդամներից մի քանիսը, երեկ նրանով հետաքրքրվել էր ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը։


«Ես կարծում եմ, որ այս դժվար օրերին առնվազն տականքություն է մեր մեծերի վրա, մեր մեծահասակ քաղաքացիների վրա հավաքել քաղաքական դիվիդենտներ։ Քաղաքապետն իր աշխատանքի վայրում է, ամեն օր աշխատում է, ոնց որ և միշտ»,- ասաց Հայկ Մարությանը։

Նրա խոսքով, եթե ինքը, իր տեղակալները, վարչական շրջանների ղեկավարները «լայվ» չեն անում, չի նշանակում որ չեն աշխատում։
Հիշեցնենք, որ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել էր.


«Առավոտից ես էլ եմ փնտրում քաղաքապետ Հայկին ու մի թեթև «սպրավոչկա» եմ ուզում իրենից ստանալ մի շատ նուրբ հարցի վերաբերյալ:


էն որ մենք մեր հանճարեղ մարդկաց սիրում ենք հետմահու, որ ամեն մեկս նստի ու լալահառաչ հուշեր պատմի՝ դա ազգային-գենետիկ բզիկ է: Բայց հիմա մի լուրջ հարց քաղաքապետին, որից ձեն-ձուն չկա: Էս ձեզանից մեկը գոնե փորձե՞լ է հետաքրքրվել ինչպես և ինչով են այս ծանր օրերին ապրում մեր մեծագույն Մաեստրոները` Արտավազդ Փելեշյանը, Հովհաննես Չեքիջյանը, Տիգրան Մանսուրյանը:



Մեկիդ մտքով մի կես անգամ գոնե անցե՞լ է զանգել և տներում ինքնամեկուսացված մեր տարեց հանճարներին հարցնել` ինչի՞ կարիք ունեք: Չեք արել, ոչ մեկդ, ոչ մի անգամ»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր