Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

06 ապր 2020 12:44

Ոստիկանությունում խախտումներ են հայտնաբերվել

Պետական վերահսկողական ծառայությունն ավարտել  է ոստիկանությունում իրականացված թվով երրորդ ուսումնասիրությունը։ Հրապարակած արդյունքների համաձայն, մի շարք խախտումներ են հայտնաբերվել։


Ուսումնասիրության տիրույթում ընդգրկվել են  2014-2019 թվականների ընթացքում ՀՀ ոստիկանության կարիքների համար շինարարական աշխատանքների իրականցման,  հանդերձանքի ձեռքբերման համար կազմակերպված գնման ընթացակարգերի, ինչպես նաև «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից վարչական վարույթի ընթացքում կարճված գործերի և բեկանված որոշումների նկատմամբ օրինականության և արդյունավետության, ինչպես նաև մի շարք այլ գործառույթների նկատմամբ վերահսկողության հատվածները։ 


Ըստ աղբյուրի, շինարարության ասպարեզում արձանագրվել են օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների համեմատ շուրջ 538 մլն դրամի չափով ավել նախահաշվային փաստաթղթերի կազմման, շուրջ 48 մլն դրամի չափով վճարված, սակայն չիրականացված աշխատանքների, շուրջ 51 մլն դրամի չափով իրականացված, սակայն հաստատված նախագծերից չբխող և չհիմնավորված ծախսերի, շուրջ 107 մլն դրամի չափով հօգուտ պետական շահի չգանձված տույժի, ինչպես նաև միևնույն աշխատանքի դիմաց շուրջ 6 մլն դրամի չափով կրկնակի վճարման դրսևորումներ:


Հանդերձանքի ձեռքբերման հատվածում արձանագրվել են  պետության օրինական շահերին հասցված շուրջ 735 մլն դրամի հնարավոր վնասի ռիսկային դեպքեր, բացի այդ՝ 2014-2019 թվականների ընթացքում, ուժը կորցրած իրավական ակտի հիման վրա, անհատական պատվերների միջոցով, իրականացված շուրջ 300 մլն դրամի չափով հանդերձանքի ձեռքբերման դեպքեր՝ միևնույն կազմակերպությունից:


Արձանագրվել են նաև ՀՀ ոստիկանության զորքերում համապատասխան հրամաններով սահմանված աշխատանքային պարտականությունները չկատարող աշխատակիցներին շուրջ 54 մլն դրամի չափով աշխատավարձի վճարման դեպքեր:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր