Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

07 ապր 2020 15:40

Տեսանյութ.Ես չհասկացա, թե ինչի քաղաքապետն այդպես վրդովվեց,գնաց մի հատ էլ կաբինետից շարունակեց՝ տականքություն եւ այլն

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Երեւանի քաղաքապետ։ Հայկ Մարությանի լայվին, որտեղ վերջինս  նաեւ իրեն, թեեւ անուն չէր տվել:

Զոհրաբյանը, մասնավորապես, նշել է. «Եթե ես հիմա էդ թեմայով խոսեմ, պիտի էլի տարբեր պաթոլոգիկ հիվանդներ, որոնք զգալի մասը բնակվում է Հայաստանում, ֆեյք ֆաբրիկաներ, կսկսեն զազրախոսել: Ես շատ պարզ բան եմ ասել, ես չհասկացա, թե ինչի քաղաքապետն այդպես վրդովվեց, դուրս եկավ լայվեր արեց, էլի չհանգստացավ: Գնաց մի հատ էլ կաբինետից շարունակեց, նաեւ վիրավորական բաներ ասաց՝ տականքություն եւ այլն: Քանի որ ես մշտական կապի մեջ եմ Արտավազդ Փելեշյանի, մաեստրո Չեքիջյանի, Տիգրան Մանսուրյանի հետ, ես չեմ ասել՝ իրենք փող չունենք, սոված են: Ես ասել եմ՝ այդ մարդիկ տնից դուրս չեն գալիս, քանի որ տարեց են: Իմ ասածն այն էր, որ մենք պարտք ունենք, որ գոնե մեկ անգամ զանգենք, հարցնենք, ինչպես եք կազմակերպում ձեր կենցաղը, որ ինչ-որ մարդիկ կցենք, որ գումարով անգամ գնան սնունդ առնեն, տեղափոխեն: Բայց ես չէի կարծում, որ այսպիսի համահայկական հիստերիա կարող է բարձրանալ:

Այն, ինչ անում է ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը, մենք անում ենք եւ ես չեմ ասել, թե ինչ ենք արել, բայց ես ուզում էի, որ պետությունը մի անգամ հետաքրքրվի այդ մտավորականներով, ոչ թե այն «կոդլ» մտավորականներով, որոնք իերնց հարազատ են»,-ասաց  Զոհրաբյանը՝ հավելելով, որ իր ասածի մեջ չարություն չկար, կար միայն հորդոր՝ զանգել այդ մտավորականներին:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ հավելեց. «Ես այս լարված իրավիճակում բոլորիս մաղթում են հավասարակշիռ հոգեվիճակ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր