Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

08 ապր 2020 12:39

Փաշինյանի ահաբեկչական քայլերն իրենց նպատակին ծառայել են.գործ ունենք ահաբեկված դատական համակարգի հետ

«Երբ նման ծավալի խախտումներ են տեղի ունենում, ես դժվարանում եմ անգամ բացատրություն գտնել դրանց համար, որովհետև որպեսզի օրենքի նման խախտումներ անեն, պետք է լինեն պաթոլոգիկ օրինախախտ, իսկ որպեսզի հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, մարդու մեջ այդ օրինախախտի հոգեբանությունը պետք է լինի»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով գործի քննության ընթացքում առկա խախտումներին։

Նա ցավ հայտնեց, որ չի կարողանում դատական համակարգի ներկայացուցիչների տրամաբանությունը հասկանալ ու վերլուծել:

«Նրանք ուղղակի պաթոլոգիկ օրինախախտ են։ Հիմա մարտի 17-ից կամ պետք է Աննա Դանիբեկյանը ներկայանար աշխատանքի, կամ եթե դա անհնար էր, դատարանի  նախագահը պետք է միջնորդության քննարկումը հանձներ այլ դատավորի՝ ըստ ԲԴԽ որոշման։ Ոչ նա են անում, ոչ էլ՝ նա։  Ու ոչ մի բացատրություն չեն տալիս։ Դադարել են մեր հեռախոսազանգերին պատասխանել դատավորի աշխատակազմից։ Դատարանի նախագահի աշխատակազմը ներկայացնում է  անհասկանալի բացատրություններ, որոնք ընդհանուր բան չունեն թե օրենքի, թե ԲԴԽ որոշման հետ»,-մանրամասներ հայտնեց նա։

Ալումյանը հիշեցրեց, խնդրի մասին տեղեկացրել են ԲԴԽ նախագահին, դիմում են հասցեագրել նրան։

«Գիտե՞ք, մենք գործ ունենք ահաբեկված դատական համակարգի հետ։ Ցավոք սրտի, վարչապետի ոչ ստանդարտ քայլերը, ահաբեկչական քայլերն իրենց նպատակին ծառայել են։ Դատարաններն արգելափակելը, դատավորների հասցեին ամենավերջին հայտարարություններ անելը, վեթթինգով սպառնալը, երբ ոչ սպառնացողը գիտեր, թե դա ինչ է, ոչ էլ նրանք, ում սպառնում էին, ցավոք, ես տեսնում եմ, որ այդ ամենը հասել է նպատակին։ Մենք գործ ունենք ահաբեկված դատական համակարգի հետ, որտեղ եզակի դատավորներ պահպանել են իրենց մասնագիտական արժանապատվությունը»,-համոզմունք հայտնեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր