Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

09 ապր 2020 15:00

10 օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել են կինն ու նրա 3 որդիները. The Mirror

ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքից (Լուիզիանա նահանգ) 86-ամյա Անտուանետա Ֆրանկլինը եւ նրա երեք որդիները 10 օրվա ընթացքում մահացել են կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով: Այս մասին հայտնում է The Mirror պարբերականը:


Պարբերականի տեղեկություններով՝ տիկին Ֆրանկլինը, ինչպես նաեւ 71-ամյա Գերման Ֆրանկլին կրտսերը, 58-ամյա Էնթոնի Ֆրանկլին ավագը եւ 61-ամյա Թիմոթի Ֆրանկլինը մահացել են մարտի 20-ի եւ 30-ի միջակայքում: Նոր Օռլեանի կորոների գրասենյակից հայտնել են, որ չորսի մոտ էլ կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական արդյունք էր ունեցել:


«Ես ցանկանում եմ, որ աշխարհն իմանա՝ եթե սա տեղի է ունեցել Ֆրանկլինների ընտանիքի հետ, ապա կարող է տեղի ունենալ ցանկացած ընտանիքի հետ: Եկեք դա ավելի լրջորեն ընդունենք: Իմ երեխաները ստիպված էին թաղել իրենց հորը, սիրելի տատիկին եւ երկու հորեղբայրների»,- ասել է Էնթոնի Ֆրանկլին ավագի կինը՝ Ժաքլին Ֆրանկլինը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր