Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

10 ապր 2020 13:16

Կորոնավիրուսը կարող է էֆեկտիվ տարածվել նաև շոգ եղանակներին. МК

Տաք եղանակի սկսվելուց հետո կորոնավիրուսի տարածումը կարող է չանհետանալ, հաղորդում Է CNN հեռուստաալիքը: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամները։ Այս առիթով նրանք դիմել են Սպիտակ տուն։


Նրանք նշել են, որ կորոնավիրուսը կարող է էֆեկտիվ տարածվել ավելի բարձր ջերմաստիճանի եւ խոնավության պայմաններում, թեեւ ոչ այն մասշտաբներով, որքան հիմա: Դա է պատճառը, որ պետք է միջոցներ ձեռնարկել առողջապահության բնագավառում՝ վիրուսով վարակվածների աճի տեմպերը նվազեցնելու համար:


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կորոնավիրուսը կարող է անհետանալ տաք եղանակի դեպքում: Նման եզրակացության են հանգել նաև որոշ գիտնականներ ու վիրուսաբաններ:


Հարկ է նշել, որ նույն Բրազիլիայում, որտեղ երկրի մեծ մասում ջերմաստիճանը հասել է մոտ 30 աստիճանի, վարակվածների թիվը հասնում է 16 հազարի, իսկ զոհերն արդեն 823 են: Սակայն Աֆրիկայի երկրներում հիվանդների թվի աճի տեմպերը շատ ավելի քիչ են ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր