Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 6-ի համար       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

10 ապր 2020 16:35

Հազվագյուտ հիվանդության պատճառով կինը ստիպված է մթության մեջ ապրել.ամուսնուն նվաճել է բրազիլուհու կյանքի պատմությունն ու ներքին ուժը

Բրազիլական Ֆորտալեզա քաղաքից 29-ամյա Կարին դե Սոուզան տառապում է մաշկի հազվագյուտ հիվանդությամբ, որի պատճառով ստիպված է ապրել մթության մեջ եւ անգամ տանն օգտվել արեւապաշտպան քսուքից:


Daily Mail պարբերականը հայտնում է, որ դեռեւս 3 տարեկանում աղջկան ախտորոշել են պիգմենտային կսերոդերմա՝ ժառանգական ծանր հիվանդություն, որը մաշկը չափազանց զգայուն է դարձնում ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ:


Նրա մաշկի վրա ուլտրամանուշակագույնի ցանկացած ազդեցություն կարող է բերել քաղցկեղի զարգացման, ուստի Կարինը ստիպված է օգտվել ամենահզոր արեւապաշտպան քսուքներից եւ այն թարմացնել յուրաքանչյուր 2 ժամը մեկ, իսկ տան վարագույրները մշտապես փակ են: Կարինը փողոց կարող է դուրս գալ միայն երեկոյան կամ անձրեւոտ օրերին, այն էլ միայն բժշկին այցելելու նպատակով:


Կինն արդեն 130 վիրահատության է ենթարկվել, որոնց ընթացքում մասնագետները հեռացրել են մաշկի արեւից վնասված հատվածները: Նրանք ստիպված էին հեռացնել նաեւ պացիենտի վերին շրթունքն ու քթի մի մասը:


Չնայած բոլոր դժվարություններին, Կարինը փորձում է պահպանել դրական տրամադրվածությունը: Նրան շատ է աջակցում ամուսինը՝ Էդմիլսոնը, որի հետ ծանոթացել է 3 տարի առաջ համացանցում. տղամարդուն նվաճել է բրազիլուհու կյանքի պատմությունն ու ներքին ուժը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր