ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

11 ապր 2020 11:32

Գույքը վերցրել չաշկա-լոժկա են անում. Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված գույքը հանձնվել է ԵԿՄ-ին

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող գույքը, այդ թվում նրա ռանձնատանը հայտնաբերված մեքենաները, սնունդը դատարանի որոշմամբ հանձնվել է երրորդ անձի՝ ԵԿՄ-ի տնօրինմանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը` նշելով, որ նման որոշում է երեկ կայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:


«Դատարանը ընթացակարգային որոշում է կայացրել, իմ կարծիքով ԵԿՄ-ն է նման հարցով դիմել, քանի որ դատավորը իր նախաձեռնությամբ նման որոշում կայացրեց: Մենք արդեն սովոր չենք, մոռացել ենք ճիշտ կամ օրինական որոշումներից: Սնունդի մասով մենք  գտնում էինք, որ վաղուց պետք է փոխանցվեր, այն  մասը, որը դեռ չի փչացել, իսկ մեքենաների հետ կապված խնդիրներ կան, քանի որ տարբեր մարդկանց սեփականություններ են»,-ասաց փաստաբանը:

Արսեն Մկրտչյանի կարծիքով նորմալ չէ, որ մարդու առողջական հարց թողած գույքային հարցերին է դատարանը անդրադառնում:

 «Քանի դեռ կա մարդկային կյանք, առողջության վտանգ, շատ փոքր հարցեր են քննարկում, այսինքն չեն թողնում մարդը գնա  բուժվի, բայց գույքը վերցրել չաշկա-լոժկա են անում, սա Մանվել Գրիգորյանի դատաստանը կազմակերպողների սնանկության մասին է խոսում: Հերոս վարկաբեկելով չի, ինչ ուզում է անեն, ինչ դատավճիռ ուզում  է կարդան, բայց ուղղակի պետք է թույլ չտային, որ թամա աանեն ուրիշի սեփականությանը»,- ասաց նա:


Փաստաբանը հավելեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, չնայած, որ գտնվում է տանը:


«Բոլոր բժշկական սարքավորումները գտնվում են տանը, նա արտերկրում բուժման կարիք ունի: Նրանք ցանկանում են Մանվել Գրիգորյանի դանդաղ մահը, բայց Մանվել Գրիգորյանը ապրելու է եւ հաստատ հաղթելու է, մենք հերոս զոհաբերելու մտադրություն չունենք, մենք  Մանվել Գրիգորյանին չենք պաշտպանում, մենք պաշտպանում ենք մեր պատմությունը»,-ասաց նա:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր