Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

11 ապր 2020 14:40

Տեսանյութ.Ցանկացած պահի կարող է լինել հիվանդացության նոր բռնկում.. պատրաստվում ենք երկարաձգել արտակարգ դրությունը

Մենք այսօր քննարկել ենք եւ եկել համոզման, որ անխուսափելի է, որ մենք պետք է ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարացնենք: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարությունը կկայացնի որոշում, որից հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, որտեղ կքննարկվի նաեւ արտակարգ դրության հարցը: Մեր եզրակացությունն այն է, որ անհրաժեշտ է արտակարգ դրությունը երկարացնել, քանի որ դա անհրաժեշտ է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար»,-ասաց նա:


Փաշինյանը պարզաբանեց, որ իրենց խնդիրն է հասնել նրան, որ ունենան միավոր ժամանակաշրջանում հնարավորինս քիչ հիվանդանցության դեպքեր:


«Այն, որ մենք հիմա հիվանդացության համեմատաբար փոքր թիվ ունենք, եւ գործունեության նոր հնարավորություններ ենք ստեղծում, դա դեռ չի նշանակում, թե մեր վիճակը լավացել է: Ոչ, մեր վիճակը համաճարակային առումով կայունացել է, բայց չի լավացել: Մենք ցանկացած պահի կարող ենք ունենալ հիվանդացության նոր բռնկում, որը մեզ համար ավելի մեծ դժվարություններ կստեղծի: Դրա համար մեզնից յուրաքանչյուրի խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի չվարակվել կորոնավիրուսով եւ հետեւաբար չվարակել նաեւ ուրիշներին»,-ընդգծեց Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր