ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար          Մայիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը պաշտոնաթող է արվել    

11 ապր 2020 16:01

Կորոնավիրուսային համավարակի պայմաններում այն երկրները, որոնք հրաժարվում են ընդունել իրենց քաղաքացիներին, կպատժվեն

Միացյալ Նահանգները կարող է վիզային սահմանափակումներ՝ պատժամիջոցներ կիրառել այն պետությունների նկատմամբ, որոնք հրաժարվում կամ ձգձգում են իրենց քաղաքացիների ընդունումը կորոնավիրուսային համավարակի պայմաններում։ Այս մասին հրամանագիրը, ըստ Reuters գործակալության, արդեն ստորագրել է նախագահ Դոնալդ Թրամփը։

Հրամանագրում ասվում է, որ պատժամիջոցների ենթակա են այն դեպքերը, երբ երկիրը անհիմն ձգձգում է իր իսկ քաղաքացիներին ԱՄՆ-ից վերադարձնելու գործընթացը կամ առհասարակ հրաժարվում է դրանից։ Այդ մասին տեղեկանքները ԱՄՆ-ում հավաքելու է ներքին անվտանգության նախարարությունը։


Այդ տեղեկանքների հիման վրա երկրի պետքարտուղարությունը մեկ շաբաթում իրականացնելու է պատժամիջոցների սահմանումը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր