Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել գերմանական հեղինակավոր «Berliner Zeitung» պարբերականին          Փաշինյանը ցանկանում է շարունակել օգտվել ԵԱՏՄ արտոնություններից՝ Ռուսաստանի և միության երկրների հաշվին, մինչև Հայաստանին կհրավիրեն ԵՄ       Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ    

13 ապր 2020 14:19

Չեռնոբիլի մերձակայքում բռնկված հրդեհը մոտենում է ատոմակայանին

Չեռնոբիլի ատոմակայանի գոտու երեք անտառների տարածքում ուկրաինացի փրկարարները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները: Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, Չեռնոբիլի գոտում բռնկված հրդեհն արդեն ոչնչացրեց 12 նախկին գյուղ, հրդեհը մոտենում է ատոմակայանին: Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 366 մարդ և 88 մարտական հաշվարկ տեխնիկա, այդ թվում՝ 3  Ан-32П ինքնաթիռ և 3 ուղղաթիռ: Հրդեհն այդ տարածքում սկսվել էր ապրիլի 4-ին և տարածվել 3 անտառային տարածքում: Իրավապահները պարզել են հրկիզման մեջ կասկածվող անձի ինքնությունը, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր