Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

13 ապր 2020 16:30

Դուրս եկեք Ձեր հանցավոր անգործության վիճակից.«Արդարությունը»՝ պատգամավորներին

Արցախի հերոս, Արցախի նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.


«Դեռևս ամիսներ առաջ, երբ ողջ աշխարհում մոլեգնում էր կորոնավիրուսը, որը բազմաթիվ զարգացած երկրներում այլևս դուրս եկավ վերահսկողությունից, մեր քաղաքական թիմը մարտի 16-ին հայտարարեց, որ մեր երկրում տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է ստորադասվի մարդու, հատկապես երբ խոսքը վերաբերվում է նրա առողջությանը։


Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցեր, որ Արցախը բացարձակ պատրաստ չի ընդունելու այդ մարտահրավերը և համաճարակի տարածումը մեր երկրում հավասարազոր է պատերազմի:


Այսօր, երբ Արցախում գրանցվում են կորոնավիրուսի հաստատված դեպքեր, երբ ողջ բնակչությունը սարսափած հետևում է օրվա լրահոսին կամ փողոցում շրջանառվող տարատեսակ լուրերին, կարելի է փաստել, որ Արցախի քաղաքական իշխանությունը չփոխեց իր մտադրությունը և քաղաքական հաշվարկները վեր դասեց քաղաքացիների առողջության պահպանումից՝ կրկնելով Հայաստանյան իրադարձությունները, երբ նախատեսվող հանրաքվեն չեղարկելու նպատակով հայտարարվեց արտակարգ դրություն, մի տարբերությամբ միայն, որ Արցախում ընտրությունները չչեղարկելու նպատակով, խախտելով բոլոր տեսակի իրավական նորմերը և ընթացակարգերը հայտարարվեց արտակարգ իրավիճակ:


Արցախի «Արդարություն» կուսակցությունը դիմում է ԱՀ ԱԺ բոլոր պատգամավորներին․


Հարգելի պատգամավորներ.


դուրս եկեք Ձեր հանցավոր անգործության վիճակից, և որպես իշխանության օղակ, հանդես եկեք նախաձեռնությամբ և տվեք իրավական գնահատական Արցախի Հանրապետության Նախագահի կողմից ընդունված հակասական հրամանագրի վերաբերյալ, քանի որ Արցախի Հանրապետությունում չկա Սահմանադրությամբ սահմանված «Արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի մասին» օրենք:


Դուք այս օրհասական պահին պարտավոր եք կրելու պատասխանատվության Ձեր բաժինը: Գիտակցեք, որ անգնահատելի թանկ է յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը և կյանքը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր