Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

14 ապր 2020 13:15

Չկա կորոնավիրուսի դեմ հիդրոքսիքլորոխինի արդյունավետության որեւէ ապացույց․ ԱՀԿ

Ներկայում չկա կորոնավիրուսային COVID-19 վարակի դեմ հիդրոքսիքլորոխինի արդյունավետության որեւէ ապացույց։ Այսպիսի կարծիք է Ժնեւում հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայք Ռյանը։


Նրա խոսքերով՝ ԱՀԿ-ն «անհամբերությամբ» սպասում է ռանդոմացված վերահսկվող հետազոտությունների արդյունքներին, որոնք պետք է ցույց տան նոր կորոնավիրուսի դեմ հիդրոքսիքլորոխինի արդյունավետությունը, հայտնում է CNBC-ը։


«Չկան էմպիրիկ ապացույցներ,- ասել է բժիշկ Ռյանը,- Չկան ռանդոմացված վերահսկվող հետազոտությունների ապացույցներ այն մասին, որ այդ դեղամիջոցն աշխատում է։ Բժիշկները նախազգուշացված են չմոռանալ դեղամիջոցի կողմնակի ազդեցությունների մասին, որպեսզի համոզվեն, որ մենք չենք վնասում պացիենտներին»։


Հիշեցնենք, որ մալարիայի դեմ հիդրոքսիքլորոխին դեղամիջոցը այսօր աշխարհի շատ երկրներում օգտագործվում է կորոնավիրուսային վարակի բուժման համար, սակայն շատ մասնագետներ հաստատում են, որ դրա արդյունավետությունը ապացուցված չէ՝ ոչ հետազոտություններով, ոչ գործնականում։


Ֆրանսիացի վարակաբան Ժան Միշել Մոլինը իր գիտական աշխատությունում հերքում է ծանր հիվանդների համար դեղամիջոցի դրական արդյունքի առկայությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր