Տեսանյութ.Տպավորություն ունեմ, որ իշխանություն է ընկել ձեռքներդ, չգիտեք՝ ոնց օգտագործել. Էդմոն Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին

«Պարոն Միրոզոյան, արդեն որերորդ անգամն է, դուք «Իմ քայլը» դաշինքի վիրավորական ելույթներին չեք արձագանքում, արձագանքում եք ընդդիմության ելույթներին, բայց դուք դրանով ձեզ եք վնասում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի հոդված 52-ի համապատասխան կետի համաձայն Էդմոն Մարուքյանին հայտարարեց նախազգուշացում՝ պատգամավորների հետ անհարգալից խոսելու համար: «Որքան էլ նյարդերը լարված լինեն, պետք է հարգալից խոսել իրար հետ, ինչ է նշանակում, դու ով ես»,-ասաց ԱԺ նախագահը և ի պատասխան Էդմոն Մարուքյանը հնչեցրեց․ «դա է նշանակում»:
Էդմոն Մարուքյանը նշեց նաև, որ հարցումներ են արել արտահերթ նիստի հետ կապված: «Այն արտահերթ նիստի, որը 5-ից 5 պակաս էիք իմացել և 88 հոգով եկել էիք: Կառավարությունը, բնականաբար, շուտ է նիստ գումարել և հրավիրել արտահերթ նիստ, բնականաբար ԱԺ նախագահը դա իմացել է և մեզ չի տեղեկացրել, ինչը նախկինում միշտ արվել է, այդ օրը խռովել էիք երևի, որ տապալվել էր նախագիծը: «Իմ քայլը» դաշինքը կարող է խռովել, ԱԺ նախագահը չի կարող․ նա պետք է լինի բոլորի ԱԺ նախագահը: Բայց այդպես է ստացվել, նորմալ է, այդպես կաշխատենք», ասաց նա և նշեց, որ խորհրդարանաի բնականոն գործունեությունը չի ապահովվել:
«Տպավորություն ունեմ նկատողությունների հետ կապված, որ իշխանություն է ընկել ձեռքներդ, չգիտեք՝ ոնց օգտագործել»,-ասաց նա:
Աժ նախագահն ասաց, որ որ պահին տեղեկացել է Ազգային ժողովը արտահերթ նիսի հետ կապված այդ պահից սկսած տեղեկացրել են, ավելին երկրորդ ընթերցման ժամանակ առաջին րոպեներից ասվել է: «Դե բոյկոտել եք, մի գցեք ԱԺ նախագահի վրա»,-ասաց նա և հավելեց․
«Ինչ վերաբերում է նրան, որ դուք ԱԺ նախագահին ասում եք իշխանություն է ընկել, չգիտեք՝ ոնց օգտագործեք, այս ձևակերպումը և խոսքերը ինձ չեն վնասում, և իմ թաքնված իղձերի մասին չեն խոսում, այլ երևի այդ բառերի հեղինակի»,-ասաց նա և նշեց, որ եթե Էդմոն Մարուքյանը տարբերություն չի տեսնում քաղաքական ելույթի և դահլիճից ասված «դու ով ես» արտահայտության մեջ, ապա եռակի ցավում է: