Կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          «Chevrolet»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, վիրшվորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է       Խոշոր ավտովթար. բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ    

15 ապր 2020 16:36

Բողոքի նոտա՝ Ֆրանսիայի ծերանոցներում տիրող «անմխիթար» վիճակի վերաբերյալ.Ծերերին սովամահ են անում, թողնում հիվանդության քմահաճույքին

Ֆրանսիայում Չինաստանի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներից մեկը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին առցանց հրապարակում է արել Ֆրանսիայի ծերանոցներում տիրող «անմխիթար» վիճակի վերաբերյալ, ինչը լարվածություն է առաջացրել երկու պետությունների հարաբերություններում:


Ինչպես նշում է South China Morning Post-ը, անանուն դիվանագետի այս հրապարակումը սկանդալի պատճառ է դարձել: Ֆրանիայի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Չինաստանի դեսպանին:


«Ես հստակ ցույց տվեցի, որ չեմ ողջունում նման հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ֆրանս-չինական երկկողմ հարաբերությունների որակին»,-ասել է արտգործնախարար Ժան իվ լե Դրիանը:


Աղբյուրը մանրամասնում է, որ անցած կիրակի դեսպանատան պաշտոնական կայքում հրապարակվել էր մի հոդված, որում անանուն ներկայացած դիվանագետը կոշտ քննադատում է Արևմուտքի գործողություններն ընդդեմ կորոնավիրուսի: Բացի այդ, նա Ֆրանսիայի ծերանոցների աշխատակիցներին մեղադրում է «գիշերները ծերերին միայնակ թողնելու, նրանց սովամահ անելու, հիվանդության քնահաճույքին թողնելու համար»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր