Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը       Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան    

16 ապր 2020 11:35

Հարյուր տոկոսանոց ճշգրտություն.COVID-19 ախտորոշման նոր ձև` ԱՄՆ-ում

Ռաթգերսի համալսարանը ստացել է ԱՄՆ կառավարության հավանությունը թքի նմուշի միջոցով թեստավորում իրականացնելու հարցում, որը կօգնի COVID-19 ախտորոշմանը և կնվազեցնի բուժաշխատողի վարակման հավանականությունը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։


ԱՄՆ Սննդի և դեղորայքի վերահսկման գերատեսչությունը ՝ FDA-ը, հաստատել է թեստը, հաղորդում է Նյու Ջերսիում տեղակայված համալսարանը: Հայտնի է, որ այն շուտով հասանելի կդառնա համալսարանի հիվանդանոցների ու կլինիկաների միջոցով:


Մինչ այս պահը թեստավորումը իրականացվում էր թեստավորվողի քթից կամ կոկորդից վերցված նմուշով, որն ավելի վտանգավոր է բուժաշխատողի համար: Շատ հիվանդանոցներում նման թեստավորումից հետո վերացնում էին բժշկական դիմակներն ու ձեռնոցները: Բժշկական պարագաների այսօրվա սուղ պայմաններում դա չափազանց խնդրահարույց էր:


Թքի միջոցով թեստավորում անցկացնելու դեպքում հիվանդը իր թքի նմուշը կտրամադրի հատուկ տարրայի մեջ, որն էլ կհետազոտվի լաբորատորիայում: Այսպիսով նվազեցվում է հիվանդի ու բուժաշխատողի շփումը:


Ռաթգերսի համալսարանի թեստավորման այս նոր տարբերակը փորձերի ընթացքում ցույց է տվել գրեթե հարյուր տոկոսանոց ճշգրտություն: Այսօր համալսարանի լաբորատորիան կարող է յուրաքանչյուր օր ստուգել շուրջ 10 հազար հիվանդի:


Համալսարանին ուղղված նամակում FDA տեղեկացրել է, որ թեստավորումը կարող է անցկացվել միմիայն լաբորատոր պայմաններում: Դեռևս չկան թեստեր, որոնք հնարավոր է իրականացնել տնային պայմաններում: Բացի այդ, այս փուլում Ռաթգերսի թեստի արդյունքները պետք է կրկին վերահաստատվեն թեստավորման այլ եղանակով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր