Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

17 ապր 2020 12:32

Կորոնավիրուսով պայմանավորված, 2020 թ-ին կտրուկ կարող է մեծանալ մանկական մահացությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ որ կորոնավիրուսով պայմանավորված ամբողջ աշխարհում մեծանում են երեխաների մահացության աճի ռիսկերը: Այս մասին գրում է Life.ru-ն:

«Գլոբալ անկման պայմաններում 2020 թվականին կտրուկ կարող է մեծանալ մանկական մահացությունը»,- ասել է նա:

Գոտերեշը նշել է, որ շատ երկրներում առողջապահական համակարգերի գերծանրաբեռնվածության արդյունքում երեխաներից շատերը չեն ստանում պատվաստումներ, ինչը ևս կունենա իր հետևանքները:

Պաշտոնյան ընդգծել է, որ այս օրերին գրեթե բոլոր երկրներում երեխաները դպրոցներ չեն հաճախում, օգտվում են հեռավար դասընթացներից, սակայն նման ուսուցանումը հասանելի չէ այն պետություններին, որտեղ ինտերնետային կապը դանդաղ է և թանկ: ՄԱԿ-ի քարտուղարը կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել երեխաների կրթության խնդրին և անվտանգության հարցին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր