Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

20 ապր 2020 10:00

Տեսանյութ.Ոչինչ մեզ չէր խանգարում հատ-հատ տնից հանել,սատկացնել այդ հոխորտացող թափթփուկներին, սամասուդ անել

 2 տարվա իմ  վարչապետության ամենամեծ ձեռքբերումը ես համարում եմ այն, որ ես ոչ մի վայրկյան ես չեմ տրվել  «կիսելու» այդ տրամաբանությանը եւ դրա պատճառով էլ դժգոհությունը տարածվում է: Այս մասին ֆեյսբուքյան լայվով  ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Խորքային առումով Հայաստանում տեղի է ունենում մեծ հիասթափություն, որովհետեւ փայի բաժանում տեղի չի ունենում: Մաֆիոզ մտածողությունը մեր իրականության մեջ շատ մեծ է: Հիասթափված են բոլորը, նրանք՝ ովքեր հույս ունեին փայ ստանալ, նրանք ովքեր ուզում էին մեծացնեին իրենց փայը կամ վերցնել ուրիշի փայը:  Ինձ շատ հաճախ բիզնեսմենները ասում են՝ ինչով կարող ենք օգտակար լինել, ես ասում եմ՝ աշխատեք, հարկերը վճարեք, իսկ նրանք զարմանում են, որովհետեւ 30 տարի այս երկրում իշխել է մաֆիոզ  մտածողությունը՝ ինչ արտոնություններ ունես դու հասարակության մեջ»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ եկել է ժամանակը, որ իշխանության մեջ տեղի ունենան իրական զտումներ:

«Կադրային ջարդ չի լինելու, բայց նա, ով  չարաշահել է թավիշը, պետք է դուրս շպրտվի»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ հեղափոխությունից 2 տարի անց շատերն իրեն մեղադրում են թավիշի մեջ  եւ նախկին կոռումպացված  համակարգի աշխատողներին կադրային ջարդի չենթարկելու մեջ:

«Բայց այդ մեղադրողները մոռանում են, հենց դա է մեր հեղափոխության գաղափարախոսությունը, որ կադրային ջարդ չի լինելու, վենդետա չի լինելու, եւ որ բոլորը փոխվելու շանս են ունենալու: Այդ մանդատը մեզ տվել է ժողովուրդը»,- ասաց նա:


Փաշինյանի խոսքով՝ շատերը կարծում են, որ դա հնարավոր չէ, սակայն դա հոռետեսական մոտեցում է. «Եթե այդպես է՝ ինչպես եղավ, որ մարդիկ, որոնք տարիներ շարունակ ընտրակաշառք ինչ վերցնում  եւ ընտրում, փոխվեցին: Կային մարդիկ, որոնք օգտվեին այդ շանսից, իսկ ոմանք չգտվեցին: Ովքեր օգտվեցին այդ շանսից պետք է վայելեն արդյունքը, իսկ ովքեր չօգտվեցին, պետք է դուրս շպրտվեն համակարգից, հիմա այդ ժամանակն է: Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, էմոցիոնալ հեղափոխություն էր, իսկ հիմա տեղի է ունենում իրական հեղափոխությունը, երբ պետք է հասկանանք, թե որքանով է փոխվել յուրաքանչյուրը»,- ասաց Փաշինյանը:
 ***

 Այսօր մեզ մեղադրում են ատելություն  սերմանելու մեջ, սակայն մոռանում են, որ մենք հավատարմ ենք  մնում վենդետաներ չանելու մեր խոստմանը: 

«Հեղափոխությունից հետո ոչինչ մեզ չէր խանգարում այդ մարդկանց հատ-հատ տնից հանելու եւ սամասուդ անելու, եւ այսօր էլ մենք կարող ենք այդ հոխորտացող թափթփուկներին սամասուդ անել: Մարդիկ մեզանից պահանջում են, որ մենք աչք փակենք, որ իրենք կարողանան տներից հանել եւ փողոցում սատկացնել այդ հոխորտացող թափթփուկներին, բայց մենք հավատարիմ ենք մնալու վենդետա չանելու մեր խոստմանը»,- ասաց Փաշինյանը:


Անդրադառնալով իրենց հասցեին  հնչող հայհոյանքներին՝ Փաշինյանը ժողովրդին խորհուրդ տվեց, ոչ թե նյարդայնանալ, այլ՝ անտեսել:


Նրա խոսքով՝ այսօր իշխանության մեջ նախկինները ունեն իրենց մարդիկ, որոնց ինքն անվանում  է «Սերժի մնացորդներ»  եւ եկել է ժամանակը նրանց զտելու:


Վարչապետի խոսքով՝ վերջին շրջանում հայհոյանքները ավելացել են, որովհետեւ կոռուպցիոն գործերով կան որոշակի արդյունքներ, ինչի պատճառով նախկինները «հիստերիայի» մեջ են:
 

Պատճառը, ըստ նրա, նաեւ «Ապօրինի ծագման գույքի  բռնագանձման մասին» օրենքի ընդունումն է վերջին փոփոխություններն են. «Հեսա կորոնավիրուսային Սահմանադրական դատարանի հերթն էլ է գալու, որին փրկեց միայն կորոնավիրուսը, կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր