Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

20 ապր 2020 11:28

Այժմ աշխարհում անարդարությունը բուժելու ժամանակն է.«եսասեր անտարբերությունը» կորոնավիրուսից վատ է. Reuters

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Զատկին հաջորդող կիրակի օրը` ապրիլի 19-ին, Վատիկանից դուրս է եկել և պատարագ մատուցել մի քանի թաղամաս հեռու գտնվող դատարկ եկեղեցիներից մեկում:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապն ասել է, որ այժմ աշխարհում անարդարությունը բուժելու ժամանակն է: Հռոմի պապը նշել է, որ համաշխարհային միասնության բացակայությունը և ապաքինման գործընթացից հասարակության որոշ հատվածների դուրս թողնելը կարող է հանգեցնել «ավելի վատ վիրուսի՝ եսասեր անտարբերության»:

«Գթասրտությունը չի լքում նրանց, ովքեր մնում են հետևում: Մինչ մենք անհամբերությամբ սպասում ենք համավարակից դանդաղ և դժվար ապաքինման, կա վտանգ, որ մենք կմոռանանք նրանց, ովքեր մնում են հետևում: Վտանգն այն է, որ մենք կարող ենք վարակվել շատ ավելի վատ վիրուսով՝ եսասեր անտարբերությամբ: Վիրուս, որը տարածվում է այն պատճառով, որ մարդիկ մտածում են, որ կյանքը լավ է, եթե այն լավ է ինձ համար, որ ամեն ինչ լավ կլինի, եթե լավ լինի ինձ համար: Դա սկսվում է այդպես և ավարտվում է նրանով, որ նախապատվություն են տալիս մեկին՝ մյուսի նկատմամբ, անտեսում են աղքատներին, առաջադիմության խորանի վրա զոհաբերում են նրանց, ովքեր հետևում են մնում: Այս համավարակը մեզ հիշեցնում է, որ տառապող մարդկանց միջև չկա տարբերություն կամ սահման: Մենք բոլորս փխրուն ենք, բոլորս հավասար ենք և բոլորս թանկ ենք», – ասել է Ֆրանցիսկոս պապը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր