Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

21 փետ 2025 16:06

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է հրաժարվել գահից, եթե չկարողանա կատարել իր պարտականությունները

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է հրաժարվել գահից, եթե չկարողանա կատարել իր պարտականություններըԿարդինալ Ջանֆրանկո Ռավասին չի բացառում, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է հրաժարվել գահից, ինչպես իր նախորդ Բենեդիկտոս XVI-ը, եթե առողջական պատճառներով չկարողանա կատարել իր պարտականությունները։

Corriere della Sera թերթին տված հարցազրույցում նա ասել է, որ Ֆրանցիսկոսը ցանկանում է ավարտին հասցնել քրիստոնեության հոբելյանական տարին, որն այս տարի նշում է Հռոմի կաթոլիկ եկեղեցին։

«Եթե Ֆրանցիսկոս պապը դժվարություններ ունենա իր պապական պարտականությունների կատարման հարցում, նա կկատարի իր ընտրությունը: Կարծում եմ, որ նա կարող է որոշել հրաժարական տալ: Դա ինքն է որոշելու, նա ունի վերջին խոսքը: Նա մեծ ցանկություն ունի հույսին նվիրված Հոբելյանական տարին անցկացնելու համար: Սա կարևոր է նրա համար»,- ասել է կարդինալը:

88-ամյա պապը փետրվարի 14-ից հիվանդանոցում է, նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր