Տեսանյութ.Ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր          Մեր հայցն է առ Աստված, որ խաղաղ ու անվտանգ պահի մեր երկիրը, մեր ժողովրդին առաջնորդի համերաշխության ուղիներով       Սեպտեմբերի 21-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

20 ապր 2020 12:32

Տեսանյութ.Լուծեք օրավարձով չգրանցված աշխատողների հարցը. «Բարգավաճ Հայաստանը» ներկայացրել է իր օրենսդրական նախաձեռնությունները

Օրավարձով աշխատողները, տաքսու վարորդները, միայնակ ծերերն ու բազմազավակ ընտանիքները պետք է լինեն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման ծրագրի շահառուները. նման 3 փաթեթ է ներկայացրել կառավարություն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Որոշ խմբերի աջակցություն ուղղվում է, բայց ոչ իրենց մոտեցումներով, այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում այդ առաջարկները, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնություններն են ներկայացրել խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը:

«Կարևոր է, որ մեր կողմից դրվել է հարկային արձակուրդների մասով օրենք և ԴԱՀԿ մասով, որ կալանք չդրվի մարդկանց մինչև 500 հզր դրամ պարտքերի մասով, զուգահեռ, քիչ առաջ դրեցի շրջանառության մեջ մի օրենսդրական նախաձեռնություն, որին բոլոր տնտեսվարողները սպասում են: Երկու դրվագ է ներառում: Եթե կարողանանք առաջիկա օրերին արտահերթ հրավիրել և ընդունենք, կտարածվի այսօրվանից:

Երկրորդը՝ գիտեք, որ հարկային պարտավորություն չկատարելու համար ՊԵԿ-ն իրավասու է արգելք դնել տնտեսվարողի գույքի հաշիվների վրա, 500 հզր դրամից ավելի, հիմա երեք անգամ բարձրացնում ենք, 1,5 մլն, որը մեր տնտեսվարող սուբյետկտների մեծ մասի տարեկան շրջանառության հարկն է կազմում: Եկել ենք կոմպրոմիսի, առաջիկա օրերին կտեսնեք»,- ներկայացրել է Մելքումյանը:

Նաիրա Զոհրաբյանն ասել է.


«Դիմում եմ կառավարությանը՝ առնվազն 25 տոկոս զեղչել ուսանողների կրթաթոշակը, ծնողները չեն աշխատում, վերաբերում է հազարավոր ուսանողների, պատրաստվում ենք կառավարությանը ներկայացնել մեր առաջարկը, որ գնան զեղչման ճանապարհով, երկրորդ՝ դիմում ենք բանկերին, որ չստեղծեն խոչընդոտներ քաղաքացիների համար գյուղատնտեսական վարկեր վերցնողների համար, երրորդ՝ լուծեք օրավարձով չգրանցված աշխատողների հարցը: Նրանք մեղավոր չեն, որ գործատուն իրենց չի գրանցել, հակառակ դեպքում այս իրավիճակը բերելու է սոցիալական լարվածության»:


Մանրամասները՝ տեսանյութում:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր