Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

20 ապր 2020 14:14

Նախատեսվում է աջակցություն ցուցաբերել ուսանողներին, օրավարձով աշխատողներին և այն ընտանիքներին, որտեղ անչափահասներ չկան

Նախատեսվում է աջակցություն ցուցաբերել ուսանողներին, օրավարձով աշխատողներին եւ այն ընտանիքներին, որտեղ անչափահասներ չկան: Ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:


Նա պարզաբանեց, որ լավ առաջադիմությամբ ուսանողները կկարողանան առանց տոկոսադրույքի վարկ ստանալ, իսկ մյուս ուսանողների համար վարկի տոկոսադրույքն առավելագույնը 5 տոկոս կկազմի: «Բացի այդ, քննարկվում են միջոցառումների այն փաթեթները, որոնք ուղղված կլինեն օրավարձով աշխատողներին եւ այն ընտանիքներին, որտեղ անչափահասներ չկան», - ասաց պաշտոնյան:


 Սարգսյանը հավելեց, որ դեռ որոշում չկա մինչ այժմ ընդունված միջոցառումների փաթեթների երկարաձգման մասին, իսկ տնտեսական գործունեության վրա ներկայիս սահմանափակումների թուլացման, ինչպես նաեւ մայիսի 15-ից հետո ձեռնարկվելիք միջոցառումների հետ կապված հարցերը քննարկման փուլում են:

Վարչապետի օգնականը նաեւ վիճակագրություն ներկայացրեց` մինչ այժմ ընդունված միջոցառումների մի քանի փաթեթի վերաբերյալ: «Միջոցառումների ութերորդ փաթեթի համաձայն` 78783 քաղաքացու ընդհանուր 5 միլիարդ 456 միլիոն դրամի աջակցություն է ցուցաբերվել: Բացի այդ, շահառուների ցուցակի ընդլայնումից հետո այսօր աջակցության համար կարող է եւս 8 հազար քաղաքացի դիմել: Նրանց թվում են այնպիսի ոլորտների ներկայացուցիչներ, ինչպիսիք են ցամաքային տրանսպորտը, նախադպրոցական կրթությունը, գործունեությունը սպորտի եւ ժամանցի եւ հանգստի կազմակերպման ոլորտներում: Միջոցառումների իններորդ փաթեթով աջակցություն ստացողների թիվն այսօր 70 հազար է կազմում: Մինչեւ օրվա վերջ այդ թիվը կարող է կրկնապատկվել: Ինչ վերաբերում է գազի եւ էլեկտրաէներգիայի վճարումների փոխհատուցմանն ուղղված միջոցառումների փաթեթին, ապա այսօրվա դրությամբ արդեն իսկ գումարներ են փոխանցվել 486 հազար բաժանորդի հաշվեկշռին»,- շեշտեց նա:

Նաիրի Սարգսյանը պարզաբանեց, որ աշխատավարձների մասով ֆինանսական աջակցությունը կարող է նվազագույն աշխատավարձից ցածր լինել, այսինքն` 68 հազար դրամից ցածր, եթե աշխատողն աշխատել է կամ միայն փետրվարին, կամ հունվարին, կամ էլ` կես դրույքով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր