Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

20 ապր 2020 14:35

Մոսկվայում թոքաբորբով հիվանդ քաղաքացուն թողել են իր շենքի բակի նստարանին, որտեղ էլ կինն ավելի ուշ մահացել է

Մոսկվայում սոցիալական ոլորտի աշխատակիցները թոքաբորբով հիվանդ քաղաքացուն թողել են նրա շենքի բակի նստարանին, որտեղ էլ կինն ավելի ուշ մահացել է: Դեպքի տեսանյութը հրապարակվել է 112 կայքի Telegram ալիքում։


Տեղեկությունների համաձայն՝ Ելենա Չուկլովա անունով կնոջը թոքաբորբ ախտորոշմամբ դեռևս ապրիլի 17-ին էին հոսպիտալացրել, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նրա մոտ նաև լյարդի ցիռոզ է առկա։ Նշվում է, որ աշխատակիցներն ինչ-ինչ պատճառներով կնոջը տուն են ուղարկել ապրիլիի 19-ին։


Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են սոցաշխատողները կնոջը մեքենայից իջեցնում և նստեցնում նստարանի վրա․ պարզ երևում է նաև, որ կնոջ ինքնազգացողությունն այդ պահին բավական վատ է։


Տեղեկությունների համաձայն, չկարողանալով կապ հաստատել հիվանդի որդու հետ, սոցաշխատողները հիվանդին թողել են տան շքամուտքի մոտ, որտեղ էլ նա ավելի ուշ մահացել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր