Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

20 ապր 2020 16:39

Գերմանիայի կառավարությունը պատրաստ է վճարել COVID-19-ով ծանր հիվանդ օտարերկրացիների բուժման համար

Գերմանիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել վճարել COVID-19-ով ծանր հիվանդ օտարերկրյա պացիենտների բուժման ծախսերը Գերմանիայում: Համապատասխան որոշման նախագիծը հասանելի է դարձել dpa-ին:


Ինչպես Գերմանիայի կառավարության ճգնաժամային շտաբի նիստի նախօրեին հայտնել էր երկրի առողջապահության նախարար Յենս Շպանը, «խոսքը բացառապես COVID-19-ի հետ կապված արտակարգ իրավիճակի մասին է, երբ հարեւան երկրների կարողությունները չեն բավարարում բուժման համար», փոխանցում է DW-ն:

Այսօրվա դրությամբ գերմանական կլինիկաներում բուժում է ստանում կորոնավիրուսից առավել տուժած եվրոպական երկրներից ավելի քան 200 ծանր հիվանդ: Շպանի խոսքով` Գերմանիան ի վիճակի է եւ պատրաստ է անհրաժեշտության դեպքում ընդլայնել այդ օգնությունն իր եվրոպական հարեւաններին:  Ըստ նախարարության հաշվարկների` այդ նպատակների համար դաշնային բյուջեից հատկացումները կարող են մինչեւ 20 միլիոն եվրո կազմել: «Սա է եվրոպական համերաշխության մեր ընկալումը»,- հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարարը:


Գործող օրենսդրության համաձայն` օտարերկրյա հիվանդների բուժման հաշիվը ներկայացվում է այն պետությանը, որտեղից նրանք եկել են: COVID-19-ի դեպքում այս դրույթը կհանվի:


Ենթադրվում է, որ օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխությունները ուժի մեջ կլինեն մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի վերջ: Ի թիվս այլ բաների, ըստ Գերմանիայի Դաշնային Հանրապետության առողջապահության նախարարության, այս քայլը կօգնի վերացնել ֆինանսական «անորոշության» այն հարցերը, որոնք այսօր ծագում են գերմանական հիվանդանոցներում, որտեղ արտասահմանցի հիվանդներ են բուժվում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր