Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

22 ապր 2020 11:55

Եթե միջոցներ չձեռնարկենք, մի քանի ամսից կարող ենք բախվել աստվածաշնչյան մասշտաբների սովի հետ․ ՄԱԿ

Աշխարհը ոչ միայն բախվում է «գլոբալ առողջության պանդեմիայի, այլև գլոբալ հումանիտար աղետի»։ Այս մասին նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ասել է ՄԱԿ-ի պարենային օգնության գործակալության ղեկավարը՝ տեսակապի միջոցով։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի կայքից։


Նշելով, որ COVID-19-ի գլոբալ տարածումն այս տարի առաջացրել է «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենավատ հումանիտար ճգնաժամը», Համաշխարհային պարենային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիսլին մատնանշել է ճգնաժամերի խորացումը, ավելի հաճախակի դարձած բնական աղետները և եղանակային փոփոխությունը, ասելով, որ «մենք արդեն կատարյալ փոթորկի ենք բախվում»:


Քանի որ հակամարտությունների ենթարկված ժողովուրդների միլիոնավոր քաղաքացիներ սովի եզրին են, Բիսլին նշել է, որ «սովը դարձել է շատ իրական և վտանգավոր հնարավորություն»:


Պարոն Բիսլին նշել է 135 միլիոն մարդու սպառնացող մռայլ պատկերը, որոնք բախվում են սովի ճգնաժամային մակարդակի հետ։


«Եթե մենք չկարողանանք այդ մարդկանց տալ  կենսական օգնությունը, մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ 300,000 մարդ կարող է ամեն օր մահանալ սովից` երեք ամսվա ընթացքում», - ասել է Բիսլին, հավելելով, որ այս թիվը չի ներառում COVID-19- ի պատճառով սովի մեծացումը։


«Եթե հիմա մենք չպատրաստենք և միջոցներ չձեռնարկենք, մի քանի ամսից կարող ենք բախվել աստվածաշնչյան մասշտաբների սովի հետ», - ասել է Բիսլին:


Բիսլին առաջարկել է որոշակի միջոցներ՝ կանխատեսվող աղետից խուսափելու համար: Նա աշխարհի տարբեր մասերում գործող ռազմական գործողությունների բոլոր մասնակիցներին խնդրել է մարդասիրական օգնության համար անխափան մուտք ապահովել, ինչպես նաև 350 միլիոն դոլար ներդնել ամբողջ աշխարհի մարդասիրական օգնության ապահովումն ապահովող լոգիստիկ կենտրոնների ցանցի ստեղծման մեջ:


Վերջում նա ընդգծել է, որ «մենք ժամանակ չունենք, այնպես որ եկեք գործենք իմաստուն, և եկեք արագ գործենք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր