ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հացադուլավորներն ավելանալու են, եթե րոպե առաջ քայլեր չձեռնարկվեն․«Վանաձոր» ՔԿՀ-ում 20 անձ հացադուլ է անում
«Վանաձոր» ՔԿՀ-ում 20 անձ հացադուլ է անում՝ կապված դատավարական գործընթացների երկարաձգման խնդրի հետ․ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ արտահերթ նիստում։
«Ես որպես իրավաբան հայտարարում եմ, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մարդու կյանքը և առողջությունը բացարձակ իրավունքներ են և ենթակա չեն սահմանափակման անկախ նրանից՝ ազատության մեջ է, թե անազատության»,-հայտարարեց նա։
Գևորգ Պետրոսյանը իրավասու մարմինների կողմից արագ արձագանք պահանջեց՝ առավել ևս հաշվի առնելով, որ խոսքը այն անձանց մասին է, ովքեր ոչ թե դատապարտյալ են, այլ մեղադրվում են և որոնց ուղեկցում է անմեղության կանխավարկածը։
Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ հացադուլավորներն ավելանալու են, եթե րոպե առաջ քայլեր չձեռնարկվեն։
Նա նաև նշեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ի 12 կալանավոր և դատապարտյալ գրավոր դիմել են քրեակատարողականի պետին և հրաժարվում են քրեակատարողականի սնունդից։ Պատճառն այն է, որ հարազատներին թույլ չեն տալիս միրգ և քաղցրավենիք բերել։