Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

23 ապր 2020 11:53

Կորոնավիրուսով հիվանդներից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է. օդափոխության սարքին միացվածներից մեկը 27 տարեկան է. նախարար

Այս պահին կորոնավիրուսով հիվանդներից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


«Թոքաբորբ ունի մոտավորապես 230 հոգի, արհեստական օդափոխության սարքով՝ 5 հոգի: Նրանցից մեկն է միայն, որ բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, բայց ունի խրոնիկ բնածին հիվանդություն ծանր: Բժիշկները  ամեն ինչ անում են, որ վիճակը կայունացնեն, կարծես հույսեր կան, որ կկարողանան կյանքը փրկել:


Մնացած մասով կարող եմ ասել, որ աճի տեմպը մոտավորապես նույնն է, երբ նոր դեպքերի թիվը բաժանում ենք ընդհանուր դեպքերի թվի վրա: Մահճակալային ֆոնդի առումով ծանրաբեռնվածությունն այնպիսին չէ, որ խոսենք այլ տարբերակի անցնելու մասին: Դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ շատ թեթեւ ձեւերը հյուրանոցային պայմաններում պահելու համար:


Սակայն հաշվի առնելով նոր տնտեսական գործունեության թույլտվությունը, պետք է նորից մեր զգոնությունը չկորցնենք: Թուլանալու առիթներ չունենք»,-ասաց նախարարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր