Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է, դեպքի վայրում հայտնաբերվել են կասկածելի իրեր          ՀՀ-ում 65 տարեկանը լրանալուց հետո պաշտոնյան կշարունակի աշխատել       Մեքենան մեծ արագությամբ վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել    

24 ապր 2020 15:04

«Մարդկության պատմության մեջ ամենասարսափելի ողբերգություններից մեկը».RT

RT-ն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոդված է հրապարակել «Մարդկության պատմության մեջ ամենասարսափելի ողբերգություններից մեկը» վերնագրով:


«1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց Կոնստանտնապոլսից հայերի արտաքսումը եւ ավարտվեց զանգվածային սպանությամբ: Այդ իրադարձությունը 20-րդ դարում Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային ոչնչացման դրվագներից մեկն է: Պատմաբանների խոսքով՝ էթնիկ զտումների ժամանակ սպանվեցին 1,5 մլն հայեր, հարյուր հազարավոր հայեր փախստական դարձան: Մի շարք երկրներում ապրիլի 24-ին հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 1915-ի իրադարձությունները ցնցեցին ողջ աշխարհը, իսկ Ռուսաստանում դա ընդունեցին որպես սեփական ցավ… Մենք միշտ կարծել ենք, որ զանգվածային սպանությունը որեւէ արդարացում չունի»,-2015 թվականին Երեւանում հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


«Հայերի զանգվածային սպանությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Թուրքիայի արեւելքում: Այդ հողերը պատկանել են Մեծ Հայքին, եւ մինչեւ 20-րդ դարի սկիզբ այդ տարածքները բնակեցված են եղել հայերով»,-նշվում է հոդվածում:


Հեռուստաալիքի կայքում հրապարակվել են նաեւ արխիվային լուսանկարներ եւ փաստաթղթեր, որոնք վկայում են հայ ժողովրդի պատմության ողբերգական էջի մասին:     

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր