Տեսանյութ.Ես չեմ հավատում այն մարդկանց, որոնք ազգային կարգախոսների ներքո ազգին նվաստացրել, միլիարդներ են վաստակել

«Այդպիսի անհեթեթություններ էին հնչում, բայց մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը եւ այո, հակադրեցինք այդ ընկալումը այն հին ընկալումներին, որոնք ես անվանում եմ ատկատային ընկալումներ, որովհետեւ ոմանք նաեւ չեն խորշել ազգային միջոցառումների տակ որոշակի ատկատներ ապահովել:
Մենք ցույց տվեցինք կոնտրաստը ազգային ինքնության մեր ընկալման: Մեր ցույց տվեցինք իշխանության, մեր կառավարության, հեղափոխության գաղափարախոսության ընկալումը, ազգայինի, հայի տեսակի, հայի կերպարի: Այո, մենք այդ ընկալումը հակադրում ենք մինչ այժմ եղած շատ ընկալումներին: Սա է ապրիլի 24-ի միջոցառումների ամենակարեւոր խորհուրդը:
Մենք ասում ենք, որ ազգային-ազգային ասելով ազգին թշվառացրել են, ազգին թալանել են են եւ դա արել են ազգային ամենաբարձր կարգախոսների ներքո: Ես չեմ հավատում այն մարդկանց, որոնք ազգային կարգախոսների ներքո, այդ թվում շահարկելով թեկուզ ընդունելի, ազգին մատուցած իրենց մի շարք ծառայություններ, դա համարել են լեգիտիմություն ազգին նվաստացնելու, ազգին թալանելու, միլիոններ, միլիարդներ վաստակելու, փողեր լվանալու»,-հայտարարեց Փաշինյանը: