Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով          Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

28 ապր 2020 15:13

Խաղաղության համար այլ բանաձեւ գոյություն չունի.պետությունները պետք է հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը. Մամեդյարով

Ապրիլի 21-ի հանդիպման եւ հայ-ադրբեջանական ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ բանակցությունների նախորդ փուլերի միակ տարբերությունը դրա հեռավար կազմակերպման մեջ էր: Հանդիպումը շարունակվեց նույն ձեւաչափով եւ նույն օրակարգով: Այս մասին minval.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` պատասխանելով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ տեղի ունեցած վիդեոկոնֆերանսի մասին հարցին:


«Ադրբեջանական կողմը սատարում է առարկայական եւ արդյունքներին միտված բանակցություններին հիմնախնդրի լուծման ուղղությամբ, եւ մենք միշտ հայտարարել ենք, որ կօգտագործենք դրանք, քանի դեռ խաղաղ կարգավորման հնարավորություններ կան: Միեւնույն ժամանակ, միանգամայն ակնհայտ է. վկայակոչելով ինչպես մեր պետության գերագույն օրենքը, այնպես էլ միջազգային իրավունքը` Ադրբեջանն իրավունք ունի վերականգնել իր տարածքային ամբողջականությունը բոլոր միջոցներով իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես դա արձանագրված է ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի մեջ, Փարիզյան խարտիայի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձեւերում: Հանդիպումից առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնեց իր դիրքորոշումը հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ, որը արդեն երկար տարիներ քննարկման առարկա է եւ ակնհայտորեն արտացոլված է համանախագահների հայտարարություններում: Ի պատասխան, Հայաստանի արտգործնախարարը առարկություն հայտնեց, որ հողերի վերադարձի մասին հարցը չի քննարկում, ինչպես նաեւ անդրադարձավ անվտանգության խնդիրներին եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին: Պարզ է, որ այդ հռետորական ելույթը նա արեց ներքին լսարանին հանգստացնելու համար: Հակառակ դեպքում, նույն Մնացականյանն այս հայտարարությունից մի քանի ժամ անց չէր միանա բանակցությունների շարունակությանը վիդեոկոնֆերանցի ձեւաչափով: Եթե հարցնեք, թե ինչ է արել Ադրբեջանի ԱԳՆ-ն այս կապակցությամբ, ապա ադրբեջանական կողմը ցույց է տվել, որ նրա խոսքոն եւ գործը չեն տարբերվում, նրա դիրքորոշումն անփոփոխ է, իսկ նրա միակ նպատակը միջազգայնորեն ճանաչված տարածքներն ազատելն ու մեր հարկադիր տեղահանվածների իրավունքները վերականգնելն է: Այլ կերպ ասած, օկուպանտ երկիրը մինչեւ հիմա շատ հայտարարություններ է բարձրաձայնել` ամբողջովին անհիմն, ապակողմնորոշող եւ միջազգային հանրությանը խաբելուն ուղղված: Սակայն ճշմարտությունն անսասան է. միջազգային իրավունքի կոպիտ խախտումից եւ մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումից հետո օրենքի եւ անվտանգության մասին մեծախոսելը չի տեղավորվում և երբեք չեն տեղավորվի օրենքի եւ միջազգային համայնքի նորմերի որեւէ շրջանակների մեջ: Բանակցային գործընթացի շրջանակներում իրեն փակուղում զգալով` Հայաստանը քայլեր է ձեռնարկում այն ձախողելու համար, սադրանքներ է իրականացնում: Սա հենց այն է, ինչին նրանք ուզում են հասնել` վնաս հասցնել բանակցային գործընթացին` միաժամանակ պատասխանատվությունը դրա համար դնելով Ադրբեջանի վրա: Բայց, կրկնում եմ, Ադրբեջանի խոսքն ու գործը նույնն է, մենք միշտ ազնիվ ենք գործում եւ հաստատուն կերպով շարժվում ենք դեպի դրված նպատակը: Այս գործում մեզ հետ են միջազգային իրավունքը եւ արդարությունը»,- հայտարարել է Մամեդյարովը:


«Եթե հիմք ընդունենք հայկական կողմի տրամաբանությունը, ապա երկու երկրների նախարարներն ու համանախագահները, ինչպես նաեւ համանախագահող երկրների նախարարները պետք է հանդիպեն միայն մեկ բաժակ թեյ խմելու համար: Հայտնի է, որ բանակցությունները գաղտնի են: Դրանց մանրամասները չեն հրապարակվում, սակայն որոշ հայտարարություններ լինում են համանախագահող երկրների մակարդակով: Բոլոր բանակցությունների ժամանակ նշվել են հակամարտության փուլային կարգավորման տարրերը: Առաջին հերթին նշվել է Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների ազատագրումը, ադրբեջանցիների վերադարձը իրենց հայրենի օջախ: Հայկական կողմի համար, որը պնդում է, թե այդ տարրերը չեն քննարկվել, ավելի լավ կլիներ առանց ժամանակ կորցնելու սեփական ժողովրդին խաղաղության նախապատրաստել»,-կարծիք է հայտնել Մամեդյարովը:


Պատասխանելով հարցին, թե արդյոք Ղարաբաղում դիվանագիտությունը շանս ունի, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է. «Որպես այդ բանակցություններում երկար տարիներ ներգրավված մարդ՝ ես անձամբ կարծում եմ, որ հակամարտությունը կարելի է կարգավորել բանակցությունների ճանապարհով միայն քաղաքական կամք դրսեւորելով: Մենք կորուստներ ենք տեսել, պատերազմ ենք տեսել, եւ մենք լավ ենք գիտակցում խաղաղությունը վերականգնելու անհրաժեշտությունը: Անհնար է խոսել անվտանգության մասին առանց օկուպացիայի գործոնը բացառելու, առանց հարյուր հազարավոր մարդկանց իրավունքները վերականգնելու: Եթե մենք խաղաղություն, անվտանգություն, նորմալ բարիդրացիական հարաբերություններ ենք ուզում, ապա այդ հանգամանքները պետք է վերացվեն, եւ պետությունները պետք է հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը: Խաղաղության համար այլ բանաձեւ գոյություն չունի»:      


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր