ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

29 ապր 2020 11:52

Նոր մանրամասներ Գավառում տեղի ունեցած դեպքերից․ հայտնի են վիրավորների և մահացածների անունները

Երեկ զարհուրելի սպանությունները Գեղարքունիքի մարզում հաջորդեցին մեկը մյուսին: Գավառի և Նորատուսի երիտասարդ բնակիչները արդեն անհիշելի պատճառներով վիճաբանել էին, որին խառնվեցին մեծերը` հայրիկները: Արդյունքում կրակոցներից մահացան երկու հոգի, վիրավորվեցին մի քանիսը, իսկ ավելի ուշ ոստիկանների և ոստիկանապետ Արման Սարգսյանի աչալուրջ հսկողության պայմաններում մեկ տասնյակից ավել մարդիկ` նախնական տեղեկություններով նորատուսցիներ, ներխուժեցին Գավառի հիվանդանոց և կտրեցին հիվանդասենյակում գտնվող երկու վիրավորների պարանոցները:


ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, երեկ կրակոցների հետևանքով սպանված Զորիկ Պարոնիկյանն ամուսանցած էր , ուներ երկու մանկահասակ երեխա, փոքր երեխայի դեռ մեկ տարեկանը չէր լրացել։ Վերջինիս ընտանիքը Գավառում շատ հարգաված է, շատ լավ քննիչ է եղել, մայրը մանկավարժ է, իսկ մեքենայում նրա կողքի մյուս տղամարդը, ով նույնպես սպանվել էր, վերջինիս ընկերն է եղել՝ Վահե Ավետիսյանը, ում անվանում են «Նորատուսցի արջ»։ Ընդ որում, հենց վերջինիս եղբոր գլխավորությամբ են արդեն երեկոյան մեկ տասնյակից ավել մարդիկ ներխուժել հիվանդանոց և կտրել երկու եղբոր՝ Արմեն և Խաչիկ Հայթայանների պարանոցները, ովքեր եղել են կռվի մասնակից անչափաս երեխաներից մեկի քեռիները։ Մեր տեղեկություններով ՝ Արմեն Հայթայանը սպանության մեղադրանքով եղել է դատապարտված։


Այսպիսով, երեկվա միջադեպերի հետևանքով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Սարգսյանը, Գավառի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Հայթյանը, 37-ամյա Վարդան Դավոյանը, Նորատուս գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Հրաչյա Հակոբյանը, 18-ամյա Արտյոմ Պետրոսյանը, 32-ամյա Սասուն Մելոյանը։ Արդեն մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 33-ամյա Վահե Ավետիսյանը և Գավառ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր