ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

29 ապր 2020 10:37

Ինչու ոստիկանները չեն կրակել` թեկուզ օդ, հիվանդանոց ներխուժող նորատուսցիների մուտքը խափանելու համար․«Ժողովուրդ»

«Երեկ զարհուրելի սպանություններ հաջորդեցին մեկը մյուսին Գեղարքունիքի մարզում: Գավառի և Նորատուսի երիտասարդ բնակիչներն արդեն անհիշելի պատճառներով վիճաբանել էին, որին խառնվեցին մեծերը` հայրիկները:


Արդյունքում կրակոցներից մահացան երկու հոգի, վիրավորվեցին մի քանիսը, իսկ ավելի ուշ ոստիկանների և ոստիկանապետ Արման Սարգսյանի աչալուրջ հսկողության պայմաններում մեկ տասնյակից ավել մարդիկ` նախնական տեղեկություններով նորատուսցիներ, ներխուժեցին Գավառի հիվանդանոց և կտրեցին հիվանդասենյակում գտնվող երկու վիրավորների վզերը:


ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն այդպես էլ չտարածեց` իմանայինք՝ ով ինչի համար կրակեց, իրականում քանի զոհ ու վիրավորներ կային: Միայն դեպքից 8 ժամ անց մի հաղորդագրություն տարածելու փորձ արվեց` այն էլ ոչ թե ինֆորմացիա հաղորդելու նպատակով, այլ փորձ էր արվում փրկել ոստիկանապետ Արման Սարգսյանի դեմքը` հայտնելով, թե նա եղել է դեպքի վայրում, այլ ոչ թե հվանդանոցում: Հիշեցնենք` դեպքի վայրը փողոցն է եղել` Գավառի Ազատության փողոցը:


Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հակառակն են պնդում. նա հիվանդանոցում է եղել ոստիկանների հետ, բայց նույնիսկ եթե ընդունենք, որ ՀՀ ոստիկանապետը հիվանդանոցում չի եղել: Նրան շտապ զեկուցել են չէ՞ հիվանդանոց ներխուժելու և մարդկանց «մորթելու» մասին, այդ ժամանակ ինչո՞ւ չի շտապել «նոր դեպքի վայր»` իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու: Ումից է կաշկանդվել կամ վախեցել. հարց է, որ շարունակ հնչում է օդում: Ու բացի այդ, եթե ոստիկանական ուժերը հիվանդանոցի տարածքը հսկելիս են եղել, ինչու չեն կրակել` թեկուզ օդ, ներխուժող նորատուսցիների մուտքը խափանելու համար:


Համաձայնեք` դժվար է պատկերացնել մի երկիր, որտեղ ոստիկանապետի կամ ոստիկանի ներկայությամբ մի խումբ մարդիկ կարող են ներխուժել, մորթել ու անվնաս հեռանալ: Գուցե ոստիկաններին այլևս զենք պետք չէ՞:

Այս երևույթը խորը վերլուծության և մասնագիտական արժանապատվության տեսանկյունից մեկ հստակ պահանջ է առաջ քաշում. ՀՀ ոստիկանապետն ու մի քանի բարձրաստիճան ոստիկանները պետք է հեռանան իրենց պաշտոններից:


Հ. Գ. Հավելենք, որ երեկ ողջ գիշեր ՀՀ ուժային կառույցների ներկայացուցիչները հսկել են Գավառը և Նորատուսը` փորձելով կանխել հնարավոր արյունահեղությունը: Բանն այն է, որ սպանվածների հարազատները շարունակել են մինչ ուշ գիշեր փնտրել մեղավորներ` պատժելու համար: Իրավապահներն անգամ սպասում էին, որ կգնան և մեկը մյուսի տները կսկսեն հրդեհել: Իրավիճակը շարունակում է դեռ պայթյունավտանգ մնալ` հաշվի առնելով կողմերի տաքարյունությունը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր