Հայկական իրավական կենտրոնը հայ գերիների անհետացումների վերաբերյալ նոր գործեր է ներկայացրել ՄԻԵԴ          Տեսանյութ.Շատ անհանգստություն կա, բայց դա իմ ոլորտում չէ. նախագահը`սահմանային իրավիճակի մասին       ԱԳՆ խոսնակը՝Փաշինյանի և Աիևի հանդիպման մասին    

29 ապր 2020 12:32

ՀՀ նախկին նախագահը 500 օր անազատության մեջ պահվում առանց դատի.900 վկաներից ոչ մեկը չի հաստատել մեղադրանքի վարկածը.«Կոմսոմոլսկայա պրավդա»

«Երբ 2018թ․-ին Հայաստանի կառավարումն ստանձնեց Նիկոլ Փաշինյանը, որը մի քանի տարի ազատազրկվել էր 2008թ․-ի մարտին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, նրա «քաղաքական թշնամիների» հասցեին շեշտադրումները շատ արագ դրվեցին»,- այս մասին գրում է  «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին՝ հավելելով, որ անգամ ՄԱԿ-ի կոչերը՝ պանդեմիայի ժամանակներում ազատ արձակել 60 տարեկանից բարձր ազատազրկվածներին՝ չստիպեցին Երևանին ազատել 65-ամյա Քոչարյանին։


«Ռոբերտ Քոչարյանն ընկավ նոր «արդարության» տակ: Նա ղեկավարում էր Հայաստանը ամենաբարդ տարիներին` 90-ականների և 2000-ականների մասին է խոսքը: Բայց առանց դատավարության, նա մեղավոր հայտարարվեց 2008-ի մարտի 1-ին Երևանում «ժողովրդական բողոքը» ճնշելու մեջ:


Փաստորեն, Քոչարյանը, որպես այդ ժամանակվա պետության ղեկավար, պարտավոր էր սահմանել արտակարգ իրավիճակ, որպեսզի կանխվեր սահմանադրական իշխանության տապալումը՝  արևմտյան «խորհրդականների» կողմից տաքացված ամբոխի կողմից։ Եվ որպեսզի թույլ չտան հայկական Մայդանին ջարդերի ալիք բարձրացնել, իսկ այդ ալիքը  «ապստամբների» հաղթանակից հետո, անշուշտ, կհետևեր: ՀՀ երկրորդ նախագահի օրինական գործողությունները թույլ տվեցին խուսափել մեծ քանակությամբ արյունից»,-ասվում է հոդվածում։


Նշվում է, որ արդեն 2008-ի ապրիլին, նախագահության ժամկետի ավարտից հետո, Քոչարյանը հեռացավ պաշտոնից: Իսկ «մարտյան անկարգությունների հրահրողները, որոնց շարքում էր նաև ապագա վարչապետ Փաշինյանը, դատապարտվեցին հեղաշրջման փորձ կատարելու և մարդկանց հասցված վնասի համար»:


«Ահա անցել է 10 տարի, և արդեն Փաշինյանի օրոք, նախկին նախագահ Քոչարյանը ձերբակալված է ... սահմանադրական կարգը տապալելու փորձի համար: Մեղադրանքի անհեթեթությանը ուշադրություն են հրավիրել  Ռուսաստանում, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունում: Նախկին գործընկերոջը բարոյական աջակցություն է հայտնել նաև Վլադիմիր Պուտինը՝ Երևանում հանդիպելով Քոչարյանի ընտանիքի հետ, իսկ ռուսական կողմը բազմիցս շեշտել է, որ ՀՀ երկրորդ նախագահի գործը ոչ թե քրեական, այլ քաղաքական բնույթ ունի: Այս փաստը ակնհայտորեն ընդգծում է նաև այս փաստը, որ  այս հնչեղ գործի մոտ 900 վկաներից ոչ մեկը չի հաստատել մեղադրանքի վարկածը, որ Քոչարյանը հրաման է տվել «կրակել մարդկանց վրա»: Ընդհակառակը, կան ժամանակագրական կադրեր, որտեղ երևում է, որ «ցուցարարներն» են կրակում ոստիկանների ուղղությամբ:


Արդյունքը հետևյալն է. ՀՀ նախկին նախագահն արդեն 500 օր անցկացրել է ճաղերի հետևում, որտեղ նա կարող է դիմավորել իր ծննդյան 66-ամյակը, այն դեպքում, երբ հեղինակավոր հայ քաղաքական գործիչները ստեղծել են Քոչարյանի պաշտպանության կոմիտե: Հնագույն Դաշնակցություն կուսակցությունը նրա ազատազրկումն անընդունելի է համարել, իսկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կոչ արեց ազատել պետության նախկին ղեկավարին: Նույնիսկ ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի՝ բոլոր երկրների իշխանություններին ուղղված կոչը՝ բանտից ազատ արձակել ռիսկային խմբի՝ 60-անց մարդկանց, չօգնեց։


Թվում է, թե Հայաստանի ներկայիս իշխանությունները վստահ են, որ վրեժը ուտեստ է, որը սառն են մատուցում… »,-գրել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր