Տեսանյութ.Դա ժողովրդի փողն է․ պատրաստ չե՞ք լինել իշխանություն, որ ձեզանից պահանջեն, ասեք` պատրաստ չենք

«Այն ելույթները, որոնք ունեցավ Էդմոն Մարուքյանը, ես տեսա մի շատ հետաքրքիր և վտանգավոր միտում: Նա հրահրում է սոցիալական անկայունություն: Սոցիալական և քաղաքացիական անկարգություններ է հրահրում իր ելույթներով՝ ասելով քաղաքացիներ, այնտեղ փող կա, գնացեք, վերցրեք, պահանջեք: Շատ վտանգավոր և անազնիվ է նման բան անելը»,-ասաց նա:
Պատգամավորը կոչ արեց այսպիսի բարձր ամբիոնից նման կոչեր, մանիպուլյացիաներ չանել՝ նշելով, որ դա վտանգավոր է մեր պետության կայունության համար:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ բնավ քաղաքացիական անհանզանդության կոչեր չեն անում: Նա նշեց, որ այստեղ են, որ մարդկանց ճիշտn ասեն: «Ես հասկանում եմ, որ դուք դրանից ջղայնանում եք, բայց այդտեղ մանիպուլյացիա չկա, դա ժողովրդի փողն է: Որ ասում եմ՝ ժողովուրդ, պահանջեք, դա քաղաքացիական անհնազանդո՞ւթյուն է: Պատրաստ չեք լինել իշխանություն, որ ձեզանից պահանջեն, ասեք` պատրաստ չենք»,-ասաց նա: