Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

03 փետ 2021 14:31

Անուշ Բեղլոյանն արդարանո՞ւմ է՝ իմ հայտարարությունները խեղաթյուրել են,ես չեմ ասել այն, ինչ ինձ վերագրվում է

Ես շատ զարմացա պարոն Գորգիսյանի հայտարարությունը կարդալով, քանի որ նա լինելով երկու գումարումների փորձառու պատգամավոր եւ ունենալով լավ կրթություն, չէր կարող չհասկանալ, որ այդպիսի հայտարարության տակ դնել սկզբնաղբյուրի հղումը, այլ ոչ թե ինձ վերագրվող խոսքեր պարունակող լրատվամիջոցի նյութ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ անդրադառնալով նրան, որ «Լուսավոր հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ գորգիսյանը դիմել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին եւ պահանջել, որ Անուշ Բեղլոյանին զրկեն մանդատից:


«Այո, ես պնդում եմ, որ այդպիսի հայտարարություններ չեմ արել: Նրանից, ինչ ինձ վերագրվում է, ես առհասարակ ոչինչ չեմ ասել: Նախ, ես ասել եմ, որ հայ գերիների վերադարձը պետք է անհապաղ տեղի ունենա եւ հիմնավորել եմ այն, եւ ադրբեջանական կողմը չի կարողացել հակադարձել ինձ: Երկրորդ, ես ասել եմ, որ այն հարցը, թե որն է Ղարաբաղի կարգավիճակը, պետք է քննարկվի ոչ թե այս սեմինարի ընթացքում, այլ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո, երկրների ղեկավարների եւ ԱԳ նախարարների միջեւ: Ես ասել եմ՝ ձեր պնդումները, թե ումն է եղել այդ հողը եւ ով է առաջինը եղել այդ հողում կարեւոր չեն այն համատեքստում, որ հայերից լավ այդ ամենը հիմնավորել որեւէ մեկը չի կարող»,-ասաց նա:


Բեղլոյանը հերքեց, թե ասել է կարեւոր չէ, թե ով է սկսել պատերազմը, կարեւոր չէ, թե ում պատմական տարածքներն են դրանք. «Դուք կարող եք նայել ամբողջ ձայնագրությունը եւ եթե գտնեք այդ արտահայտությունը: Միակ արտահայտությունը, որի վրա կառուցվել է այդ ամբողջ սուտը, եղել է ի պատասխան թուրք ներկայացուցչի պնդմանը, որ Արցախում վերականգնվել է պատմական արդարությունը: Այդ պնդմանը ես պատասխանել եմ, որ հայերից ավելի լավ պատմական մեջբերումներ անել որեւէ մեկը չի կարող՝ նկատի ունենալով, որ 30 տարի Ադրբեջանը հնարելով պատմություն, փորձում է հիմնավորել Արցախի պատմական կարգավիճակը եւ հայերը այդ հարցում ավելի լավ են: Մեր պատմությունը եւ անտիկ մեջբերումները ապացուցում են հակառակը: Ես կոչ արեցի, որ խոսակցությունն այդ համատեքստում չշարունակվի»,-ասաց պատգամավորը:


Դիտարկմանը, որ ինքը այդ կոնֆերանսում ասել է, որ 30 տարի անընդհատ մենք անդրադարձ ենք կատարել դրան, ինչն էլ հանգեցրել է պատերազմի, Բեղլոյանն ասաց. «Ես նկատի ունեի, որ 30 տարի Ադրբեջանն ապարդյունք փորձել է պնդել, իր ժողովրդին համոզել է, որ Արցախը իրենց պատմական հողն է: Ես ասացի, որ 30 տարի այդ խոսակցությունները ձեզ բերեցին պատերազմի»:


Ինչ վերաբերում է նրան, որ ադրբեջանական մամուլը գրում է, որ տեսեք, հայերն էլ են ընդունում, որ դրանք ադրբեջանական հողեր են, Բեղլոյանը նկատեց, որ դա նշանակում է, որ ադրբեջանական մամուլն ու հայաստանյան որոշ խեղաթյուրող անձինք երեւի աշխատում են իրար հետ:


Հարցին, թե չե՞ք մտածո՞ւմ, որ պետք է մեր տարածքները հետ բերենք, նա պատասխանեց. «Անպայման մտածում եմ»:


Բեղլոյանը նաեւ հայտարարեց. «Ես ասել եմ, որ ռուս խաղաղապահները եւ մեր զինված ուժերը մեզ այս պահին հնարավորություն են տվել Արցախի եւ Հայաստանի անվտանգությունն ապահովել երկար ժամանակով, եւ այդ ժամանակաշրջանը փորձել օգտագործել մեր խնդիրները լուծելու, ռազմական ուժ ձեռք բերելու, մեր երկիրը զարգացնելու համար: Եվ նրանք, որոնք այդ խաղաղության հնարավորությունը, որի ընթացքում մենք կարող ենք պատրաստվել, ուժեղանալ, որպեսզի մեր ձայնը լսելի լինի տարածաշրջանում, նրանք, որոնք փորձում են խեղաթյուրել դա, կոչեր են շուտափույթ պատերազմի, եւ սպառնում են մեզ պատերազմով, նրանք աշխատում են Ադրբեջանի եւ Թուրքիայի օրակարգով:


Մենք պետք է Արցախի բնակչությանը պահպանենք Արցախում, ապահովենք իրենց համար անվտանգություն ռուս խաղաղապահների հետ միասին. պետք է ապահովենք այնպիսի մթնոլորտ, որ մարդիկ կարողանան առանց վախենալու ապրել Արցախում»:


Հարցին, թե հնարավո՞ր է այս պայմաններում Ադրբեջանի հետ համակեցությամբ ապրել, երբ Ալիեւը հայտարարում է, որ Երեւանը, Սեւանն ու Զանգեզուրը իրենց հղերն են, Բեղլոյանը պատասխանեց. «Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունը, քանի դեռ պահում է մեր գերիներին իր մոտ, քանի դեռ Ադրբեջանը փորձում է ապակառուցողական քաղաքականություն վարել տարածաշրջանում՝ զորավարժություններ, թշնամական հայտարարություններ է անում, այդ պրոցեսը չի կարող սկսել»:


Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ճանապարհներն ապաշրջափակելու փաստաթուղթը, նա արձագանքեց. «Հաղորդակցությունների բացման հարցը դեռեւս քննարկման մեջ է, որեւէ միջազգային պարտավորեցնող փաստաթուղթ, որեւէ միջազգային պայմանագիր չի ստորագրվել: Դա ընդամենը հնարավորության քննարկում է»:


Նա հավելեց, որ այսօր միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցում բավականաչափ ուժեղ է, նույնիսկ կասեի պատմության մեջ նախադեպը չունի:


Ինչ վերաբերում է պնդմանը, թե ինքն ասել է նաեւ, որ սա հետաքրքիր ժամանակաշրջան է նաեւ Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու համար, նա ասաց. «Ես ասել եմ, որ քանի դեռ Թուրքիան մեր սահմաններին զորավարժություններ է կատարում, նա չի կարող լինել մեզ համար վստահելի գործընկեր: Սա ասել եմ ի պատասխան թուրք ներկայացուցչի, որ Հայաստանը պետք է սկսի վստահել Թուրքիային, քարերը փեշից թափի եւ սկսի աշխատել միասին տարածաշրջանում»:


Հիշեցնենք, որ «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որը մասնակցել է «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմին, մի շարք հակահայ հայտարարություններ է արել՝ ասելով, որ պետք է ապագային նայել, այլ ոչ թե վերադառնել անվերջ քննարկման առ այն, թե ով է առաջինը հարձակվել, ումն է այդ տարածքը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր