10:27 - Սպիտակ տան մոտ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Թրամփը թաքնվել էր Վաշինգտոնի կենտրոնում գտնվող ստորգետնյա բունկերում         10:17 - Մեր թեստը ցավոք դրական է. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ      10:00 - Մինչև հունիսի վերջ կորոնավիրուսով պայմանավորված մահերի քանակը կարող է անցնել 1.000–ից    

30 ապր 2020 12:46

Մեծ ներգաղթին մենք պատրաստ չենք.Մադիկ եթե վերադառնան Հայաստան, պետությունը կարողանալո՞ւ է նրանց պահել

«Կա՞ն մարդիկ, որ ձեր այցելություններից ոգևորվել են ու եկել են Հայաստան»,- ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում նման հարց հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ դիմելով սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։


Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Զ. Սինանյանը նշեց, որ գնալով արտերկիր ու այցելելով սփյուռքի համայնքներ՝ հայրենադարձությանը խթանելը իրենց համար առաջնային խնդիր չեն համարում։


«Որ գնանք ՌԴ, ասենք՝ ժողովուրդ, ի՞նչ եք անում, հետ եկեք այստեղ, մենք պիտի իմանանք՝ ունե՞նք պայմաններ այդ մարդկանց աշխատանքով ապահովելու համար: Նույնիսկ այն պրոցեսները, որոնք գոյություն ունեն հայրենադարձվողների համար, նորմալ սահմանե՞լ ենք, ներգաղթի համար միջավայրը ապահովե՞լ ենք: Ես ասեմ՝ մեծ ներգաղթին մենք պատրաստ չենք և եթե նման բան տեղի ունենա, և հնարավոր է, որ նման բան իրոք տեղի ունենա համավարակի արդյունքում, եկեք անկեղծ լինենք, մենք դրան պատրաստ չենք»,- ասաց Զ. Սինանյանը։


Նա շեշտեց, որ մադիկ եթե վերադառնան Հայաստան, հարց է ծագում՝ պետությունը կարողանալո՞ւ է նրանց պահել: Այնուամենայնիվ, Զ. Սինանյանը տեղեկացրեց, որ իրենց առաջ խնդիր են դրել ավելի շատ Հայաստանի իրականությունը ներկայացնել մարդկանց, որ եթե նրանք ուզենան գալ, իսկ դա շատ ցանկալի է, բաց աչքերով գան, հասկանան, թե ուր են գալիս ու ինչ է այստեղ իրենց սպասվում։


Զ. Սինանյանը նշեց նաև, որ ներգաղթի համար նախ և առաջ պետք է պայմաններ ստեղծվեն.
«Դրա պայմաններից մեկը տնտեսության աճն է, տնտեսական աճի համար անհրաժեշտ են ներդրումներ, իսկ ներդրողներին պահելու համար պետք է պայման ստեղծենք, որ այդ մարդիկ կարողանան աշխատել, արհեստական խոչընդոտներ չստեղծենք»։


Արձագանքելով՝ Ս. Հովսեփյանը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում տեսնում է, որ մարդիկ, գալով Հայաստան, դժվարությունների են հանդիպում։ Այդ դեպքում էլ, ըստ Ս. Հովսեփյանի, մարդիկ պատգամավորներին են դիմում, մինչդեռ Զ. Սինանյանը պետք է սփյուռքից վերադարձածների առաջին պաշտպանը լինի։


Զ. Սինանյանն էլ ասաց, որ իրենք տարբեր գերատեսչությունների դռները ծեծելով փորձում են սփյուռքից ժամանած ներդրողների խնդիրները լուծել, բայց դա համակարգային լուծում չէ.


«Հարցերը շատ դժվար են լուծվում ու հաճախ հասնում են այնպիսի ինստանցիաների, որոնց չպիտի հասնեին։ Այդ հարցերն էլ մեծամասամբ տարրական են, հեշտ լուծվող, բայց արի ու տես, որ Հայաստանում դրանք հեշտ չեն լուծվում ու սա մեծ խոչընդոտ է ներդրումների համար»։


Այնուամենայնիվ, Զ. Սինանյանը նշեց, որ եղել են մարդիկ, ովքեր ոգևորվել են իրենց հետ հանդիպումներից, սակայն թե քանի նման դեպք է եղել, չի կարող ասել։


«Դուք գիտեք, որ մեր՝ Ուկրաինա այցելությունից հետո մի մեծ շինարարական գործով զբաղվող եկավ Հայաստան, եկան իրենց ուկրաինացի գործընկերների հետ, ներկայացրեցին ծրագիր, մենք միջնորդել էինք, որ իրենք գան, ոգևորել էինք։ Եկան, նախարարությունների հետ հանդիպեցին ու ծանոթանալով մեր տենդերային օրենքին, պայմաններին, համարյա հայհոյելով մեզ՝ հեռացան, մեզ էլ ասեցին՝ դուք մեզ խայտառակ արեցիք: Նրանք նշեցին, որ իրենց չէինք ասել, որ պետք է գան, 110 տոկոսի գրավ դնեն, ֆինանսավորեն մեր շինարարությունը, հլը մի բան էլ չիմանան՝ իրենց վճարելո՞ւ են, թե՞ ոչ»,-եզրափակեց խոսքը Զ. Սինանյանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր